Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ն ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ն ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

 

Փետրվարի հինգին «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, դրան հաջորդած որոշ քայլեր ԲՀԿ-ի առաջնորդի ու նրա կուսակիցների կողմից անարձագանք չմնաց ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից: Վերջինս  ՀՀԿ խորհրդի նիստում`փետրվարի 12-ին, հայտարարել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:

ԲՀԿ-ի «կնքահայր», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չուշացավ: Նա խնդրեց իշխանություններին, որեւէ քայլ չձեռնարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:  Քոչարյանի այդ հարցազրույցը վերջնականապես ցույց տվեց` ԲՀԿ-ի գործողությունների ու քայլերի ետեւում կանգնած է  ՀՀ երկրորդ նախագահը:

«Ժառանգության առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ՀՀ նախկին նախագահի հարցազրույցը համոզեց «Ժառանգության» առաջնորդին, որ ԲՀԿ-ի այս ողջ ակտիվության ետեւում կանգնած է Քոչարյանը: «Տեղեկություն չունեմ»,- ասաց  քաղաքական գործիչը:

- Բայց դուք կարդացե՞լ եք Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա դիմում  է իշխանությանը` ոչ մի ակտիվ գործողություն չանել ԲՀԿ առաջնորդի հանդեպ:

- Ես ամեն ինչ էլ կարդում եմ, բայց ես այդ տեղեկություն չունեմ (նկատի ունի Քոչարյանի`ԲՀԿ-ի ետեւում կանգնած լինելը-խմբ.): Իսկ քո կարծիքն ի՞նչն է:

- Ես կարծում եմ` Քոչարյանը ԲՀԿ-ի ետեւում կանգնած է: Ես Ձեր կարծիքն եմ ցանկանում լսել:

- Ես նման տեղեկություն չունեմ:

- Այնուամենայնիվ, սպասելի չէ՞ր Ձեզ համար, որ ԲՀԿ-ը վերջին պահին կկանգնի իշխանության կողքին` հաշվի առնելով նրա կապերն իշխանության հետ:

- Ոնց որ հիմա ֆիֆթի-ֆիֆթի վրա, ինքը թող որոշի:

Հ.Գ. Պարոն Հովհաննիսյան, դուք իրոք չեք կարդացել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, թե դեռ չեք շտապում այրել կամուրջները ԲՀԿ-ի հետ, ով դեռ չի կողմնորոշվել իր հետագա գործողություններում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ