Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

 

 

Ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը: 1957թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը և մինչ օրս աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: 1964-83թթ դասավանդել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս: Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով: 2000-01թթ վարել է «Մեր էկրանը» հաղորդումը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերն է եղել: 2001-11թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը: Արժանացել է բազմաթիվ պետական ու կառավարական կոչումների, պատվոգրերի և դիպլոմների` Աշխատանքի արիության մեդալ (1966թ.), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972թ.), Գերագույն Սովետի նախագահի պատվոգիր (1982թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2001թ.), «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ (2003թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար (2006թ.), Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ (2007թ.), ապա` ակադեմիկոս (2010թ.), ՀՀ ԱԺ նախագահի պատվո շքանշան (2011թ.): 2011թ-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ