Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՂՈՒՄ Է ԵՐԵՔ ՈՏՔԻՑ»

Արխիվ 12-16

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՂՈՒՄ Է

ԵՐԵՔ ՈՏՔԻՑ»

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ   ՀԱԿ-ի կողմից բարձրացված կառավարման ճգնաժամի մասին:  Հերմինե Նաղդալյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեվոն Զուրաբյանի այն մտքին, թե ընդդիմությունը կաղում է մտքին ավելացրեց, որ ընդդիմությունը կաղում է ոչ թե երկու, այլ երեք ոտքից:

ԱԺ փոխնախագահն անդրադառնալով ԲՀԿ-ի բացակայությանը խորհրդարանից,  դա համարեց ընդդիմության ճգնաժամը: Լավ եթե ԲՀԿ-ը ԱԺ-ում չէ, ՀԱԿ-ն ինչո՞վ է զբաղված, ՀԱԿ-ը չկա՞:

Ըստ Նաղդալյանի` ԲՀԿ-ն ամեն կերպ ցանկանում էր պահել իր` «մի ոտքով իշխանություն, մի ոտքով ընդդիմություն» դիրքորոշումը:

Տիկին Նաղդալյանի խոսքով` ընդդիմությունը պետք է հաներ կառավարման ճգնաժամի մասին հարցը, քանի որ ՀՀ-ում չկա նման խնդիր: Երկրորդ` մեր երկրում կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է համատեղ քննարկել: Երրորդ`ընդդիմությունը ճանապարհային քարտեզ չի առաջարկում:

Բացի քննադատությունից` ընդդիմությունը, ըստ Նաղդալյանի, պետք է նաեւ խնդիրների լուծման եղանակներ առաջարկի: Իսկ ընդդիմությունը հիմա մի բան է ուզում` <դուք գնացեք, մենք ենք ուզում գալ>:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ