Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ, ՈՉ ԹԵ ՔԱՆԴԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿԻՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ, ՈՉ

 

ԹԵ ՔԱՆԴԵԼՈՒ»

 


«Հրահրում են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ բան է ազատամարտիկը, նրանք, ովքեր իրենց քաղաքական, անձնական շահերը առավել են դասում, քան ազատամարտիկներինը: Սա նորություն չէ, միշտ էլ գտնվել են մարդիկ, ովքեր փորձել են բաժանել, սեպ խրել ազատամարտիկների մեջ: Ես առհասարակ չեմ ուզում ազատամարտիկներին առանձնացնել, քանի որ ազատամարտիկը նույն մեր ժողովուրդն է, մեր զինվորը, մեր զավակը: Ես ասել, բայց մի անգամ էլ կասեմ` ազատամարտիկը նա է, ով էսօր զենքը ձեռքին սահմանին կանգնած` պաշտպանում է պետությունը, հայրենիքի թիկունքը, ինձ, իմ կնոջը, երեխաներիս ու թոռներիս: Ազատամարտիկը հայրենիքը, տունը քանդելու համար չի, ազատամարտիկը իրավունք չունի լեզու դնել ադրբեջանցու բերանը, իսկ էսօր, հավատացած եղեք, թշնամին շատ լավ հետեւում է մեր երկրի անցուդարձին ու նկատում, որ, այ, տեսեք, ազատամարտիկներն իրար ուտում են, կանգնի ես էլ էդ առթից օգտվեմ: Համաձայն եմ, պետք է բարձրացվեն նաեւ թերությունները, խնդիրները, բայց դա կարելի է անել ցիվիլ ձեւերով, ոչ թե հավաքվեն փողոցում ու ինչ-որ մի քաղաքական ուժի միանան, մոռանալով, որ սաղ իրենց պետք է միանան: Էսօր ազատամարտիկներիս գերխնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք մեր էրեխեքին, նոր սերնդին դաստիարակենք այնպես, ինչպես որ պետք է` բոլոր տեսակետներով, որ մեր երիտասարդ սերունդը ոչ թուրքից վախենա, ոչ էլ որեւիցե մեկից: Պետք է ապագայի մասին մտածենք, ոչ թե ընկնենք մեկս մեկին վիրավորելով, էդպես չի լինի: Ի վերջո, երկրապահը երկիրը պահելու համար է ստեղծվել, ոչ թե երկիրը քանդելու»,-պատասխանելով iravunk,com-ի հարցին` վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ազատամարտիկները տարբեր խմբերի բաժանվեցին, ըստ Ձեզ, ովքե՞ր են հրահրում նման խռովությունները, ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Գեներալի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ