Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ-Ն ՛՛ԹՌԱՎ՛՛ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՛՛ԹՌԱՎ՛՛ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Այն ինչ այսօր մնացել էր ԲՀԿ-ից, ԱԺ նիստին հայտարարած բոյկոտը ոչ միայն ցույց տվեց, որ ԲՀԿ-ն ամբողջությամբ շփոթված է եւ մինչ օրս չունի հստակ ծրագիր, որը Նաիրա Զոհրաբյանը խոստացավ ներկայացնել մոտ ապագայում, այլ նաեւ ԲՀԿ-նները խուսափում են որեւէ լուրջ հարցի քննարկումից: Եթե նրանք մնային դահլիճում ապա ստիպած պետք է մասնակցեին Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպինչմենտի հարցը՝ ԱԺ օրակարգ ներգրավելու քվեարկությամբ: Հենց այս քվեարկությունից էր, որ ԲՀԿ-ն թռավ: Կողմ քվեարկել չէին կարող, քանի որ արդեն իսկ Ծառուկյանը հայտարարել էր <նահանջ առանց երգի>, դեմ կամ ձեռնպահ քվեարկել եւս չէին կարող, քանի որ նույն Ծառուկյանը եւ մի ՛՛խուրց՛՛ ԲՀԿ-ականներ փետրվարի 5-ին հայտարարել էին, որ գնում են արտահերթ նախագահական ընտրությունների: Մի խոսքով ԲՀԿ-ականների համար ամենաանհնար տարբերակը մինչ քվեարկությունը դահլիճից ճողոպրելն էր:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ