Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

99 ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ»

Արխիվ 12-16

99 ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ»


ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին ամրացված 99 թանգարանային առարկա հետ է վերցվել եւ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստի­տուտին: Հիմնականում խոսքը պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն եւ արաբերեն մի շարք ձեռագրերի մասին է, ինչպես նաեւ հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին եւ ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն ու տեղեկացնում, որ հավաքածուի մի մասը վատ վիճակում է եւ անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է իրականացնել միջնադարյան ձեռագրերի պահպանության եւ վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում:

Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:
Նույն որոշմամբ Մատենադարանի տնօրենին առաջարկվել է 2015 թվականից 2025 թվականը ներառյալ Ե. Չա­­րենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ կնքել թանգարանային առարկաների վերականգնման պայմանագիր` սահմանելով, որ յուրաքանչյուր տարի իրականացվի համատեղ դիտանցում եւ Ե. Չա­­րենցի անվան թանգարանում վերականգնման ենթակա առանձ­նապես արժեքավոր համարվող թանգա­րանային առարկաների քանակի ամրագրում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ