Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, ԹԵ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՋՈՒՐ Է ԼՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»

Արխիվ 12-16

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, ԹԵ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՋՈՒՐ Է ԼՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»

 

Փետրվարի 16-ին կայացած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը: Սակայն, ինչպես արդեն նշել է «Իրավունքը», քննարկումը, վերածվեց շոուի, քանի որ Զ. Փոստանջյանը պնդում էր, թե Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թթ. հույներից ու ասորիների բացի, ցեղասպանության են ենթարկվել նաեւ եզդիները, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամները փորձում էին բացատրել տիկնոջը, որ բավարար փաստեր չկան այդ տարիներին եզդիների ցեղասպանության մասին: Այս  մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ.

- Դեմ չեմ, որ եզդիների ցեղասպանությունը ճանաչվի, բայց պատմականորեն չկա փաստաթղթային բազա այդ մասին: Հույների, ասորիների, հայերի մասին կա, բայց եզդիների մասին չկա: 20-ից ավելի պետություն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ վաղը, եթե որեւէ պետության մեղադրեն, թե ի՞նչ հիմքի վրա եք ճանաչել, նրանք կասեն, որ կա փաստաթղթային բազա` սկսած 1915 թվականից մինչեւ մեր օրերը (վկայություններ, դեսպանատների զեկուցագրեր, պատմական անձերի վկայություններ, նկարահանած կադրեր եւ այլն): Իսկ եզդիների ցեղասպանության մասին, եթե կան էլ փաստաթղթեր, ապա դրանք այնքան քիչ են, որ դրա մասին ՀՀ օրենսդիր մարմինը հայտարարելու դեպքում, թուրքերը կասեն` ասում էինք չէ, որ հայերի ցեղասպանություն չի եղել, նրանք առանց հիմնավորման եզդիների մասին էլ են հայտարարում եւ ճանաչում: Չգիտեմ,` Զարուհի Փոստանջյանը գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց ջուր է լցնում թուրքերի ջրաղացին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ: Զարմանում եմ այդ կնոջ տրամաբանության վրա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ