Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ"

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` H1N1 բարձր պաթոգեն վիրուսը, որն ավելի հայտնի է որպես խոզի գրիպ, վերադարձել է երկիր: Նշենք, որ 2009թ. մեծ աղմուկ հանած այդ վիրուսը ախտորոշվել է նաեւ Մոսկվայի երեք բնակչի մոտ: Թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում այդ առումով, եւ առհասարակ ինչ շնչառական վարակներ են այսօր տարածված մեզ մոտ, փորձեցինք զրուցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ անդրադառնալով ՌԴ-ում տարածված գրիպին` ասաց.
-Ճիշտ է, իրավիճակը ՌԴ-ում փոքր-ինչ լարված է, բայց մենք ամեն օր հետեւում ենք տեղեկատվական լրահոսին, կապը ապահովված է համապատասխան ծառայությունների հետ: Ավելին ասեմ` իրավիճակին հետեւում ենք նաեւ Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում եւ Թուրքիայում: Այս պահին Վրաստանում եւ Թուրքիայում սեզոնային ընթացք է դիտվում, իրավիճակն այսօր լարված է համարվում միայն ՌԴ-ում, այն էլ` ոչ մասսայական, այլ որոշակի քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, որտեղ նույնիսկ դպրոցներ են փակվել, քանի որ հիվանդացությունը շնչառական վարակներով գերազանցել է շեմը: Իսկ մեզ մոտ շեմի գերազանցում չի դիտվում, մենք գտվում են հիվանդացության շեմին:
- Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակների տարածվածության առումով ինչ իրավիճակ է հանրապետությունում:
- Նախորդ շաբաթների համեմատ` Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների որոշակի աշխուժացում է նկատվել: Ներկայումս հանրապետությունում հիվանդներից անջատվում է եւ գրիպի A H3, B, ինչպես նաեւ այլ պաթոգեններ (ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն), որոնց նկատմամբ հատկապես զգայուն են 0-ից 4 տարեկան երեխաները:  Սուր շնչառական հիվանդությունների թիվը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 800-ով:
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդներ տվյալ պահին չկան, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ հիվանդացության աստիճանը նորման չի գերազանցում: Ներկայումս մեծահասակների շրջանում ծանր դեպքերով հոսպիտալացման, այդ թվում նաեւ վերակենդանացման բաժանմունքներում, դեպքեր` հետգրիպային բարդություններով չկան, սակայն նկատվում է ստացիոնար դիմելիության փոքրիկների աշխուժացում եւ, ըստ դիմելիության, նույնպես ծանր դեպքեր չունենք: Բոլոր դեպքերը միջին ծանրության են, որոնց  նկատմամբ էլ համապատասխան բուժում է ապահովվում: Ամեն դեպքում, մոնիտորինգը շարունակվում է դպրոց-մանկապարտեզներում, եւ այն դպրոց-մանկապարտեզներում, որտեղ արձանագրվում են ջերմային ռեժիմի ցածր ցուցանիշներ, անմիջապես տեղեկացվում է տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Շտապօգնության կանչերի վերլուծությունը նախորդ տարվա համեմատ` այդ թվում եւ թոքաբորբի կանչերը, բավականին նվազ են արձանագրվում, քան ունեցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Չնայած դրան, անցկացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է հայտնաբերել հիվանդությունների առավել տարածված հարուցիչները, գնահատվում է ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:
Ամեն դեպքում, մրսածության եւ գրիպի սեզոնը շարունակվում է, եւ պետք է հագնվել եղանակին համահունչ, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ հետեւել հիգիենային: Այս ամենը կօգնի կանխել հիվանդությունը: Իսկ եթե դուք, այնումենայնիվ, հիվանդացել եք, խորհուրդ չի տրվում աշխատանքի կամ դասի հաճախել` սեփական ինքնազգացողությունը չվատթարացնելու եւ ուրիշներին չվարակելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ