15 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ԳՈՂՈՒԹՅԱՆ 13 ԴԵՊՔ
Արխիվ 12-16ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ԳՈՂՈՒԹՅԱՆ 13 ԴԵՊՔ
ՀՀ արդարադատության նախարարության "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկի կալանավոր ոմն Արտակի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը.
- Կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար եւ գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազար ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Համաձայնել է եւ վերցնելով նշված գումարը` ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագով գողության դեպքերը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
