Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

iPhone-Ը ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՆ Է՞Լ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է

Արխիվ 12-16

iPhone-Ը ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՆ Է՞Լ Է
ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է


Այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն iPhone հեռախոսները, որոնք վաճառվում են շատ բարձր գներով: Ինչպես ժողովուրդն է ասում` այդ հեռախոսն ամեն մարդու խելքին ու գրպանին հասանելի չէ:
Իհարկե, առնվազն տարօրինակ է, որ չնայած դրանց գերբարձր գներին, այսինքնª անմատչելիությանը, Հայաստանում  շատերն  օգտագործում են iPհone: Ավելին, որ շատերի երազանքն է դարձել առաջիններից ունենալ բավականին հաճախակի վաճառքի հանվող հերթական մոդելը, հենց որն էլ ունենում է առանձնահատուկ բարձր գին: Լավ, մի կողմ թողնենք թեկուզեւ վարկերի եւ "սոված մնալու" հաշվին իրենց "ցույց տալու" պատրաստ արդեն խրոնիկական դարձող մեր այդ "ավանդույթը" եւ հարցին մոտենանք մյուս կողմից: Վերջին ժամանակներս քիչ չեն խոսակցությունները, որ նման սարքավորումներն ու, մասնավորապես, iPհone-ը, բացի բարձր գներից, որոշակի խնդիրներ ունեն նաեւ անվտանգության առումով: Իհարկեª հիմնականում բերվում են այդ մասին վկայող տարաբնույթ, այդ թվումª իրար հակասող օրինակներ, թե iPhone օգտագործողները դառնում են խոցելի, վերահսկելի. այ, տեսեք, Ռուսաստանն արգելում է, եւ այդպես շարունակ: Մասնագետներն էլ, որպես կանոն, նախընտրում են այդ նրբանկատ թեման շրջանցել, եւ այդպես էլ գլուխ չես հանումª պե՞տք է մի հազար դոլարի չափ վճարել այդ երազանքների iPhone-ի համար, թե՞ այնուամենայնիվ անվտանգությունն է ճիշտ...
"Իրավունքի" հետ զրույցում տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով Հայաստան ներկրվող iPhone-ի անվտանգության հարցին` փաստեց, որ դրանց անվտանգությունը շատ հարաբերական է: "Եթե մարդն իր տվյալները տրամադրում է երրորդ կողմին, առնվազն միայն այդ երրորդ կողմն է տիրապետում բոլոր անձնական տվյալներին: Չնայած նախկինում արտասահմանում եղել են շատ մեծ սկանդալներ, երբ ճանաչված դերասանների եւ մոդելների լուսանկարները հայտնվեցին համացանցում, քանի որ վերջիններս դրանք ներբեռնում էին ոչ ճիշտ սերվերների վրա",- նշեց Ս. Մարտիրոսյանը: Այսպիսովª մասնագետը հարյուր տոկոսանոց անվտանգություն չի երաշխավորվում. "Եթե մարդը օգտվում է համացանցից եւ տրամադրում իր տվյալները, ապա երրորդ անձի կամ կազմակերպության կողմից դառնում է խոցելի":
Իսկ ահա հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը նախ նկատելով, որ ոչ ոք չի երաշխավորում, թե Հայաստան ներկրված  iPhone-ը անվտանգ են, էլ ավելի հեռուն գնաց: "Այս հեռախոսն ունի ֆանտաստիկ մատնահետքերի բազա: Այսինքնª մարդիկ մատով դիպչում են էկրանին, եւ մատնահետքերի այդ ամբողջ բազան գրանցվում է որոշակի անձնաց մոտ: Նրանք էլ որոշում են, թե ինչպես եւ ում տրամադրեն այդ տվյալները",- տեղեկացրեց Տ. Քոչարյանը: Նա նաեւ ընդգծեց, որ պետք չէ կենտրոնանալ միայն հեռախոսների վրա, օրինակ` կան հեռուստացույցներ, որոնք ձայնագրում են մարդկանց ամբողջ խոսակցությունները, որի մասին, իհարկե, տվյալ ընտանիքներում չեն էլ պատկերացնում. "Այսօր անվտանգ ոչինչ չկա, մանավանդ, եթե մարդն օգտվում է համացանցից":
Այդուհանդերձ, մարդիկ շարունակում են պայքարել iPhone-6 ձեռք բերելու համար, հաշվի չառնելով, որ իրենց շքեղություն թույլ տալով` կարող են դառնալ անվտանգության զոհ: Բայց քանի դեռ շատերը դեռ երազում են iPhone-6-ի մասին, արդեն իսկ հայտարարվել է հերթական մոդելների առաջիկա վաճառքի մասին: Այնպես որ, iPhone-6-ի երազանքը հաղթահարածների համար երազանքների նոր հարթակ է բացվում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ