Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐԻ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐԻ


Կառավարության երեկվա նիստում հաստատված որոշման նախագծի համաձայն, որը զեկուցեց ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդի կազմում կընդգրկվեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: Կառավարության նիստից հետո հաջողվեց նոր կազմավորվող խորհրդի մասին զրուցել Հ. Մանուկյանի հետ.
-Մենք փորձել են նոր ձեւավորվող խորհրդի կազմն ավելի ներկայացուցչական դարձնել եւ քաղաքացիական հասարակության ներկայությունն ապահովել, ինչպես նաեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերին ներգրավել այս գործընթացում:
Եվ փորձել ենք այս հանձնաժողովի գործունեության մեխանիզմներն ավելի արդյունավետ ու ճկուն դարձնել եւ հնարավորություն տալ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել: Նաեւ փորձագիտական հանձնախումբ պիտի գործի, որպեսզի այս խորհուրդը կարողանա օբյեկտիվ ու ճիշտ վերլուծություններ կատարել եւ համապատասխան որոշումներ ընդունել, որոնք հետագայում պետք է ռեալիզացվեն համապատասխան իրավական ակտերի` մասնավորապես ՀՀ վարչապետի, կառավարության որոշումների տեսքով:
- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության նախորդ փորձերն անհաջողությամբ պսակվեցին, որ հարկ եղավ այդ ուղղությամբ մի նոր խորհուրդ ստեղծելու:
- Եթե դուք հիշում եք կառավարության գործունեության ծրագիրը, ապա այնտեղ հատուկ դրույթներ կան նաեւ այս ուղղությամբ: Մասնավորապես, կետ կա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմն  ընդլայնելու տեսակետից: Եվ սա հնարավորություն կտա արդյունավետ բացահայտելու չհիմնավորված հարստացման եւ շահերի բախման երեւույթները վեր հանելուն, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման, գնահատման եւ դրանց դեմ համապատասխան գործողություններ իրականացնելու կարեւորագույն գործիք է:
- Ինչո՞ւ կառավարությունն այսօր որոշեց քաղաքական կամք դրսեւորել ու կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ պայքար ծավալել:
- Այնուամենայնիվ, կառավարությունը եւ նրա առանձին անդամներն ունեն քաղաքական պատասխանատվություն այս ուղղությամբ, որն ինչ-որ ձեւով վաղն արտահայտվելու է: Եվ մենք պետք է վաղը հանրությանը պատասխան տանք: Մասնավորապես, ես եւ ընդհանուր կառավարությունը պարտավոր ենք քաղաքական կամք դրսեւորել, այդ պատճառով այս գործողություններն իրականացնում ենք: Թե ինչ արդյունք սա կունենա, հույս ունեմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ