Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԱՆ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ՀԿԿ-Ի՞Ն

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԱՆ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ՀԿԿ-Ի՞Ն

Վերջին ներքաղաքական զարգացումների, հատկապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, "եռյակի" նախատեսված ու չկայացած հանրահավաքի, ինչպես նաեւ այս իրավիճակում ՀԿԿ-ի դերի մասին "Իրավունքը" փորձեց կապ հաստատել ու զրուցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն մեր հարցադրմանն ի պատասխան` ստացանք կարճ մեկնաբանություն. "Իրադարձությունները շարունակվեցին այնպես, ինչպես Կոմկուսն իր ընդունած հայտարարության մեջ ասել էր, որովհետեւ ոչ մի բան ժողովրդի շահերից ու Արցախի շահերից վեր չէ: Ուստի` կողմերը պարտավոր են նստել սեղանի շուրջ եւ հարցին տալ այնպիսի լուծում, որը չազդի ո՛չ ժողովրդի, ո՛չ Արցախի, ո՛չ մեր հիմնական խնդիրների վրա": Երբ փորձեցինք անդրադառնալ "Բարգավաճ Հայաստան"-ՀԿԿ հարաբերություններին, մասնավորապես նրան, որ ընկեր Սարգսյանը վերջերս մասնակցել էր ԲՀԿ խորհրդաժողովին ու ելույթ ունեցել, Կոմկուսի առաջին քարտուղարը ԲՀԿ-ի անունը լսելուն պես` նշեց, որ ժողովի է... ու այլեւս չկարողացանք կապ հաստատել նրա հետ:
Ինչեւէ, հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմը տարածել էր հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն. "Հանրապետության ներքաղաքական կյանքում ստեղծված լարվածությունը լրջորեն մտահոգել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներին եւ համախոհներին: Մենք գտնում ենք, որ այդպիսի կտրուկ հակամարտությունը` Եղեռնի 100-ամյակին նախօրեին, խիստ բացասական ազդեցություն կունենա պետության եւ ժողովրդի համար, որից անմիջապես կօգտվեն մեր թշնամիները: Այս լարվածությունը կարող է ամենաողբերգական կերպով ազդել նաեւ Արցախի հետագա ճակատագրի վրա: Մենք կոչ ենք անում` գիտակցելով մեր հայրենիքի ներկա եւ հետագա վիճակի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը, գտնել խնդրի խաղաղ եւ ճիշտ լուծում: Հայաստանի կոմկուսի Կենտկոմը պատրաստ է հնարավորինս նպաստել ստեղծված լարվածության թուլացմանը եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ