Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում, այս օրերին հանրության կիզակետում հայտնված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի անդամների կարողությունը մեկ տարվա ընթացքում:  Այն թվերը, որը ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ունեցվածքի հայտարարագիրը պարզապես անգերազանցելի է շատ-շատերի ունեցվածքից: Եվ այսպես Ծառուկյանը միայն 2013 թվականին 4,8 միլիարդ դրամ արժողությամբ հասարակական շինության առք և վաճառք է կատարել: Վաճառել է իր ունեցած հողամասերից մեկը՝ 100,2 միլիոն դրամ արժողությամբ: 2 հատ «Toyota Land Cruiser 2.0» մակնիշի ավտոմեքենա է գնել՝  վճարելով 18,2 միլիոն դրամ:



Ունեցվածքը 2013 թվականին կազմել է 25,8 միլիարդ դրամ, 41,3 միլիոն դոլար և 23,3 միլիոն եվրո: Պատգամավորը հարկային տարում ունեցել է 1,8 միլիարդ դրամի, 25 միլիոն դոլարի և 150 հազար եվրոյի եկամուտ կանխիկ փողով, ինչպես նաև՝ 4,9 միլիարդ դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով: 2013թ.  նրա հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 24,7 միլիարդ դրամ, 17,6 միլիոն եվրո և 7 միլիոն ԱՄՆ դոլար:


2013-թ. եկամուտը  ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ և 31 հազար եվրո ունեցվածք: 2013-ին նա 8 միլիոն 534 հազար դրամ արժողությամբ թանկարժեք սպասք է գնել: Իսկ պատգամավորի դուստրը` Անահիտը,  32 հազար դոլարի և 72 հազար եվրոյի եկամուտ է հայտարարագրել: Ձեռքբերված և օտարված արժեթղթերը Գագիկ Ծառուկյանը ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորն է:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ