Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵԽԽՎ-Ի 22 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Է

Արխիվ 12-16

ԵԽԽՎ-Ի 22 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Է

 

ՍԻՄ կուսակցությունը մինչ մեծ պահքը, նախաձեռնությամբ է հանդես եկել. կուսակցությունն առաջարկել է փետրվարի 15-ից ապրիլի 24-ը ազգային միասնության օրեր հռչակել եւ գոնե այս ժամանակահատվածում վերջ տալ ներքին գզվռտոցներին:  «Իրավունքը» ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից  (ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն  է, որը հաճախ է հանդես գալիս հանդուրժողականության կոչով-խմբ.) հետաքրքրվեց` ՀՅԴ-ը կմիանա՞ ՍԻՄ  կուսակցության այդ կոչին, որով առաջարկվում է  եւ գոնե  վերը նշված այս ժամանակահատվածում վերջ դնել ներքին գզվռտոցներին:

- Գաղափարը ինքնին լավն է: Պետք է ուսումնասիրենք, որ որոշենք ձեւաչափը:

- ԵԽԽՎ-ում 22 պատգամավոր նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկել հետապնդում սկսել «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ: Արդյոք այս  նախաձեռնությունը չի հակասում Եվրոպայի կողմից պարբերաբար թմբակահարվող խոսքի ու  մամուլի ազատության դրույթին:

- Ամեն ինչ հակասում է: Ճիշտն ասած` նախաձեռնությանը ծանոթ չեմ: Բայց հարցադրումը, որը դրվում է, արդեն հակաժողովրդավարական է:

- Նկատի ունեք` հետապնդում սկսե՞լը:

- Այո:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ