Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հովիկ Աբրահամյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի ղեկավար

Արխիվ 12-16

Հովիկ Աբրահամյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի ղեկավար



Այսօր` փետրվարի 19-ին, Կառավարության նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու նախագիծը, որը պետք է ղեկավարի վարչապետը, իսկ կազմում պետք է ներառվեն մի շարք նախարարներ, գլխավոր դատախազը, քաղաքացիական հասարակությունից երկու ներկայացուցիչ, ԱԺ խմբակցությունների անդամներ։

Նշենք, որ նախագիծը քննարկման առիթ դարձավ։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծի տեքստում նշված է միայն ընդդիմադիր խմբակցությունների մասին, եւ նրանցից ներկայացուցիչ ընտրելու համար կառավարությունը պետք է դիմի ԱԺ նախագահին, ինչը  ըստ նրա, քաղաքական առումով ճիշտ չէ և պետք է դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ կոնկրետ խմբակցություններին»։

Ի պատասխան Հրայր Թովմասյանին Արդարադատության նախարարն ասաց. «Իրականում հենց այդպես էլ կա, ուղղակի դա լինում է ԱԺ նախագահի միջնորդությամբ»։


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց. «Թեման փակենք»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ