Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Այսօր առավոտյան ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդեն որքան ժամանակ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում զգուշացնող ցուցանակներ են փակցված «Գիրք կարդալը մոդայիկ Է»: Սկզբում անհարմարության զգացում առաջացնող այդ զգուշացումը տարակուսելի էր: Հետո, երբ համամետություն անցկացրի տարբեր ժամանակներում ընթերցանությունը քարոզող ձեւերի հետ, հիշեցի Խորհրդային տարիները: Այն ժամանակների քարոզչությունը, թերեւս, հանճարեղ լուծում էր գտել ՝ ստեղծելով «ՍՏԵՆԿԱ» կահույքը, որի ճակատային հատվածում մի քանի դարականի գրապահարանն էր: Կահույքի տերերը ուզած-չուզած գրապահարանը լցնում էին գրքերով…

Մեր օրերում տեղեկատվական հոսքը, ինտերնետը եւ կողմնակի այլ զբաղմունքներ աննկատ դուրս են մղել գիրքն առօրյայից: Իհարկե, կան բազմաթիվ էլեկտրոնային գրադարաններ, մասնագիտական գրականության ահռելի ծավալ է տեղադրված ինտերնետում: Սակայն, այս ամենով հանդերձ ես, օրինակ, նախընտրում եմ կենդանի ընթերցանությունը՝ ոչ վիրտուալ գիրքը»: Ապա հավելել. «Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն քանի տարի է Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշվում է նաեւ որպես Գիրք նվիրելու օր: Օրվան ընդառաջ եւս մեկ անգամ փաստում եմ, որ մեր ազգի գիրք կարդալու բարի ավանդույթը վերականգնելու անհրաժեշտությունը մեծ է: Ողջունելի է, որ փետրվարի 19-ին մեծ աշխուժություն է նկատվում գրախանութներում, հավատում եմ, որ անգամ այս դարում էլ է հնարավոր վերականգնել գրքի հանդեպ հետաքրքրությունը՝ զերծ պահելով այն բոլոր տեսակի մրցակցություններից: Ի դեպ, ինքս պատրաստվում եմ այսօր մասնակից լինել գիրք նվիրելու արշավին»:

Նշենք, որ նախարարի գիրք նվիրելու արշավը սկսվեց հենց կառավարության նիստի սկզբում եւ Հ. Մանուկյանը կառավարության անդամներին նվիրեց գրքեր: Նույնպիսի անակնկալ սպասվում էր նաեւ լրագրողներին, ովքեր կառավարության նիստից հետո անձամբ արդարադատության նախարարից նվեր ստացան գեղարվեստական գրքեր:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ