Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված տրանսֆերային "խառնաշփոթը" ունեցավ շատ պարզ հանգուցալուծում: Թեեւ շատերը ցանկանում էին հայ ֆուտբոլիստին տեսնել, օրինակ, Բունդեսլիգայում կամ Անգլիայի առաջնությունում, բայց Մովսիսյանը նախընտրեց մնալ հարազատ թիմում:
Մովսիսյանը երկարաձգել է Մոսկվայի "Սպարտակի" հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի կայքը: Յուրա Մովսիսյանը "Սպարտակ" էր տեղափոխվել ռուսական "Կրասնոդարից" 2013 թվականին, սպարտակցիների կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 8 խաղիª դառնալով մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականըª տարեկան 2 միլիոն դոլար աշխատավարձով: Նոր գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվում:
"Սպարտակի" գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պայմանագրի ստորագրումից հետո խոսել է ձեռք բերված համաձայնության մասին. "Շատ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը: Սա Մովսիսյանիª "Սպարտակի" հանդեպ վերաբերմունքի հերթական ապացույցն է, մեր թիմի մարզաշապիկով խաղալու եւ հաջողության հասնելու նրա ցանկությունը: Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել "Սպարտակի" հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան",- նշել է Ասխաբաձեն: Գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո Մովսիսյանը նույնպես կիսվել է տպավորություններով. "Երբ տեղափոխվեցի "Սպարտակ", գիտեի, որ տեղափոխվում եմ Ռուսաստանի լավագույն ակումբ, եւ ամեն օր ավելի եմ համոզվում դրանում: Այդ պատճառով ցանկանում եմ ապագաս կապել հենց այս թիմի հետ: Շատ էին իմ տեղափոխության եւ տարբեր առաջարկների մասին խոսակցությունները, սակայն այդ լուրերից ոչ մեկը ճիշտ չէր: Մամուլում միշտ հայտնվում են տարբեր սպեկուլյացիաներ, սակայն ես իրոք ցանկանում եմ հանդես գալ "Սպարտակում", որն ունի հիանալի երկրպագուներ: Այժմ հեշտ օրեր չեն ակումբի համար, բայց ես վստահ եմ, որ ամեն բան կկարգավորվի, մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաջողությունը գա հնարավորինս շուտ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր, անկախ ամեն ինչից, շարունակում են աջակցել թիմին եւ ինձ",- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է թիմի կայքը:
ՌԴ ֆուտբոլային միության էթիկայի հանձնաժողովի անդամ Անդրեյ Սոզինը եւս անդրադարձել է Մովսիսյանի ու "Սպարտակի" նոր պայմանագրին` նշելով. "Բոկետին եւ Տինո Կոստան հեռացել են թիմից: Օզբիլիսը դեռ ապաքինվում է, Ձյուբան այլեւս դժվար թե խաղա Յակինի թիմում: Այդ ամենի շնորհիվ "Սպարտակը" հնարավորություն ստացավ գումար տնտեսել եւ ֆինանսական ավելի լավ պայմաններ առաջարկելովª երկարաձգել պայմանագիրը գլխավոր ռմբարկու Յուրա Մովսիսյանի հետ: Այդ քայլն ակումբի կողմից տրամաբանական էր: Չնայած Մովսիսյանն այժմ չի ցուցադրում իրեն բնորոշ խաղը, սակայն նախորդ մրցաշրջանում թիմի առաջատարն էր",- Սոզինի խոսքը փոխանցում է sport express-ը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ