Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵԻՆՔ, ՈՐ ՈՐԴԻՍ ՍԱՀՄԱՆԻՆ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ ԶՈՀՎԵՐ..."

Արխիվ 12-16

"ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵԻՆՔ, ՈՐ ՈՐԴԻՍ ՍԱՀՄԱՆԻՆ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ
ՊԱՅՔԱՐԵԼՈՎ ԶՈՀՎԵՐ..."

Մեր երեկվա համարում անդրադարձել էինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի մանրամասներին: Մասնավորապեսª զրուցել էինք Հայկազի սպանության մեղադրանքով կալնավորված չորս համակուրսեցիներից մեկի` գնդապետի որդու` Գնել Թեւոսյանի ¥հիմնական մեղադրյալի¤ փաստաբանի հետ, ով, հասկանալի է, փորձում էր արդարացնել իր պաշտպանյալին, թե նա դեպքի վայրում անգամ չի եղել: Ավելին, որ սուտ են այն խոսակցությունները, թե իր պաշտպանյալը ցանկացել է իր "կարգերը" հաստատել ինստիտուտում, իսկ Հայկազին էլ սպանել է` չենթարկվելու պատճառով: Եվ ահա մեր այդ հրապարակմանն արձագանքեց Հայկազ Բարսեղյանի հայրըª խնդրեց, որ իր տեսակետը եւս հրապարակենք: Սպանված կուրսանտի հայրը համոզված է, որ հենց Գնելն է եղել այդ սպանության վերեւում կանգնած.
- Էդ Գնել Թեւոսյանի փաստաբանը, որ էդչափ համառորեն փորձում է արդարացնել իր պաշտպանյալին, ինչի ինքը չգիտի՞, որ Գնելը հենց էդ "խարոշի տղերքի" խումբը ստեղծողն է: Դուք գնացեք ինստիտուտ ու կուրսանտներից հարցրեք, թե ով է գնդապետի որդի Գնել Թեւոսյանը: Գնացեք, հետաքրքրվեք ու իմացեք, թե չորս ամսվա մեջ էդ տականքները` Գնելի գլխավորությամբ, ինչ տեռորի են ենթարկել ինստիտուտը, մասնավորապեսª հրետանային զորքերի առաջին կուրսին: "Յան"-ով ազգանուն կրելը դեռ չի նշանակում հայ լինել, նրանք տականքներ են, ովքեր դաժանաբար սպանել են որդուս: Ես Ձեզ մի բան ասեմ, ես եւ Հայկազի մայրը հպարտ կլինեինք, որ որդիս սահմանի վրա` թուրքի դեմ պայքարելով զոհվեր` թուրքի ձեռքով: Բայց հիմա ի՞նչ ասեմ, ինչո՞վ հպարտանամ, որ մի քանի թուրքից վատ տականք հայերի ձեռքով է էդքան բանը եղել: Այն էլ` ռազմական ինստիտուտում, որտեղ պետք է բարձր մակարդակի սպաներ պատրաստվեն եւ ուղարկվեն սահմանամերձ շրջաններ: Տղայիս հետ Երեւանում արեցին նույն բանը, ինչ տարիներ առաջ Բուդապեշտում` Գուրգեն Մարգարյանի հետ...
Փաստաբանը ասում է Գնելը դեպքի վայրում չի եղել, բայց էդ օրը լավ էլ եղել է: Ես Ձեզ ավելին ասեմ` ինքը ամեն գիշեր քաղաքացիական հագուստով գնում էր տանը քնելու, առավոտյան գալիս էր, մեքենան կանգնեցնում անցակետի մոտ եւ մտնում ինստիտուտ: Բայց սպանության գիշերը տուն չի գնացել, իսկ ինչի համար. պարզ է, որովհետեւ ծրագիր ուներ` վերացնել Հայկազին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ