Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՆՈՒԼԱՆԴԻ ԱՅՑՆ ԱՄՆ-Ի ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՆՈՒԼԱՆԴԻ ԱՅՑՆ ԱՄՆ-Ի ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կժամանի Հայաստան: Մինչ Հայաստան ժամանելը` Վ. Նուլանդը հանդիպումներ է ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ: Ըստ պաշտոնական տեղեկություններիª Հայաստանում Նուլանդը հանդիպելու է պաշտոնյաների, այսպես կոչվածª քաղաքացիական հասարակության խմբերի եւ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Նաեւ, որ քննարկելու է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդման եւ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցեր:
Իսկ ոչ պաշտոնապեսª տիկին Նուլանդը, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում մայդանչիների հետ, թխվածքաբլիթներ ու փող բաժանում... Ուրեմն ո՞րն է նրա հայաստանյան այցի իրական նպատակը. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան քաղաքագետների հետ մեր զրույցներում:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` Վ. Նուլանդի այցը տարածաշրջան կարող է պայմանավորված լինել այն իրավիճակով, որ այսօր տիրում է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. "ԱՄՆ համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, եւ կարող է այս այցի նպատակներից լինել ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ հարցերի քննարկումը: Քանի որ Նուլանդը այցելում է ոչ միայն Հայաստան, այլեւ արդեն եղել է Վրաստանում եւ Ադրբեջանում, ապա տեսականորեն այցի նպատակը  տարածաշրջանի խնդիրների քննարկումն է":
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` Վ. Նուլանդի այցելությունը տարածաշրջան առաջին հերթին նպատակ ունի բարձրացնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում. "Մեկ բան հաստատ է, որ այս այցելությունը կապված չէ Հայաստանի քաղաքական ներքին իրավիճակի հետ: ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում վերջին շրջանում շատ է նվազել, եւ այս այցելությունով Ամերիկան ցանկանում է հասկանալ, թե ինչ անի, որպեսզի այս տարածքում ակտիվացնի ազդեցությունը":
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց, որ Նուլանդի այցելությունը տարածաշրջան ամեն դեպքում հետապնդում է խորքային նպատակներ: Քաղաքագետը չբացառեց, որ այդ այցելությունը կարող է կապված լինել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետ. "Դժվար է ասել, թե կոնկրետ որն է այցելության նպատակը, քանի դեռ Նուլանդը չի այցելել Հայաստան եւ հանդես եկել որեւէ հայտարարությամբ: Անհանգստացնող է Նուլանդի  հայտարարությունը, որն արել է Բաքվում, ըստ որի Հայաստանը  ադրբեջանցի գերիներին պետք է հանձնի  Ադրբեջանին: Այստեղ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի կողմից սահմանին կազմակերպվող սադրանքների, սահմանը լարված պահելու վերաբերյալ: Չնայած տարածքների վերադարձի մասին տեղեկատվությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, եւ ես չգիտեմ, արդյոք նրանք Նուլանդի հայտարարությունը ճիշտ ձեւո՞վ են փոխանցել":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ