Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Արդեն գաղտնիք չէ, որ իր "քաղաքագիտական վերլուծությամբ" ԼՏՊ-ն ԲՀԿ-ին` իր առաջնորդով հանդերձ, հետեւողականորեն ներքաշեց հակասահմանադրական հեղաշրջման դաշտ, իսկ հետո ինքը "թռավ": Սակայն պարզվում է, որ Ծառուկյանի գործերը ՀԱԿմեջ է արել ոչ միայն ծեր աղվեսը, այլեւ նույն թիմի մեկ այլ ներկայացուցիչ` ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ: ԲՀԿ-ական թիմի եւ նրան հարող լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ զարմացել եւ վրդովվել էին, թե ինչպես է, որ ԲՀԿ առաջնորդի` բացակայությունների պատճառով մանդատից զրկվելու հարցը չպետք է մտնի ԱԺ լիագումար նիստ, այլ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությամբ ուղարկվի ԿԸՀ: Եվ ահա պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բացատրեց, որ 2013-ին Գագիկ Ջհանգիրյանը եւ ոչ իշխանական մի քանի պատգամավորներ դիմել էին ՍԴ, եւ 2013-ի ապրիլի 16-ին ՍԴ-ն հակասահմանադրական եւ չեղյալ է ճանաչել այն դրույթները, որ նստաշրջանի 50 տոկոսից ավել բացակայած պատգամավորների հարցը մտնում է լիագումար նիստի օրակարգ եւ փակ գաղտնի քվեարկվում: Հիմա Սահմանադրության 67-րդ հոդվածը գործում է ուղղակիորեն, եւ զարմանալիորեն ստացվում է, որ բացակայել սիրող ԲՀԿ-ականներին մանդատից զրկելու ընթացակարգը հեշտացվել է իրենց իսկ հարազատ զինակից Գագիկ Ջհանգիրյանի թեթեւ ձեռքով:
Իսկ քաղաքագետ համարվող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ հիասթափվել է, որ հեղափոխության փորձ այդպես էլ չեղավ, եւ ԲՀԿ-ի "բունտի" հարցը լուծվում է կուլիսներում: Այնքան է հիասթափվել, որ զարմանալիորեն հայտարարում է. "Դասական իմաստով, մենք իսկի պետություն էլ չենք, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որում ամեն մեկն ունի իր փայը: Վիժեցված հեղափոխությունը կփոքրացնի Ծառուկյանի փայը, որովհետեւ մի հարվածով իշխանությունը հինգ պատգամավորի տարավ, երկու պաշտոն խլեց, ոմանց շաքարի պատճառ դարձավ: Մենք դարձել ենք դիմազուրկ հասարակություն ու մեզ մնում է սպասել նոր թամաշայի` նոր մականունների ու այիբների բացահայտմամբ":
Իսկ մինչ այդ, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ "Կենտրոն" հեռուստաընկերության եթերում մի քանի անգամ կրկնեց, որ ամբողջ ազգն իրենց հետ է, եւ բոլորը ցանկանում են իրենց հետ գալ հրապարակ եւ իշխանափոխություն անել: Զարմանալի է, մի՞թե ՀԱԿ խմբակցության ղեկավարը չգիտի, թե ինչ է նշանակում ամբողջը: Չէ՞ որ, եթե ընդամենը մեկ հայ իրենց հետ չէ, դա արդեն ամբողջ ազգը չէ: Ախր, բավարար է առաջին պատահած 100 հոգու հարցուփորձ անել, եւ կպարզվի, որ Զուրաբյան Լյովիկի հետ գործ ունենալու ցանկություն կարտահայտեն շատ ու շատ քչերը:
Լավ, քաղաքական չկայացած հեղափոխությունից անցնենք տեխնոլոգիական հեղափոխությանը: Երբ Տիգրան Սարգսյանի վարչապետության վերջին հատվածում ներկայացվել էին առաջին հայկական պլանշետներն ու նոութբուքները, շատերը ահագին չարախոսեցին: Բայց բարձր տեխնոլոգիայի ոլորտում առաջընթացը չես կանգնեցի, եւ վերջերս մեզ հաճելիորեն զարմացրեց ծրագրավորող ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ստեղծելով համակարգչային տեսակապի հայկական տարատեսակ, որը կոչվում է "Զանգի", ու այն իր որակով զգալիորեն գերազանցում է հռչակավոր սկայպը, բայց միաժամանակ կարող է կապ ապահովել նույնիսկ շատ անորակ ինտերնետի դեպքում: Դե ինչ, մեր հայրենակիցները զարմանալիորեն ապացուցում են, որ ի զորու են ստեղծել ամենաառաջադիմական գիտատար արտադրանքը նույնիսկ այն պայմաններում, երբ գիտության խելքը գլխին ֆինանսավորում չկա:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ