Ըստ լավատեղյակ աղբյուրի` Վիկտորյա Նուլանդի հայաստանյան այցի ընթացքում, այսպես կոչված, "քաղաքացիական հասարակության" հետ հանդիպման շրջանակում առավելագույնս կարեւորվում է հանդիպումը Արթուր Սաքունցի եւ Միկա Դանիելյանի հետ:
Բանն այն է, որ Նուլանդն արդեն հնչեցրել է պահանջ` ադրբեջանական դիվերսանտներին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ, եւ ԱՄՆ-ին հիմա անհրաժեշտ են մարդիկ, ովքեր քարոզարշավ կծավալեն Հայաստանի ներսում` ի նպաստ դիվերսանտների: Հիշեցնենք, որ հենց նշյալ գործիչները եւ Epress.am կայքն են արդեն աչքի ընկել այդպիսի քարոզչությամբ, եւ բնական է, որ հենց նրանք էլ պետք է դա շարունակեն: