Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում 56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Դավիթ Դավայանը: 62 կգ քաշային կարգում լավագույնը Սմբատ Մարգարյանն էր, 69 կգ քաշային կարգում` Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում` Ժորժ Եղիկյանը: 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը, երկամարտում գրանցելով 330 կգ արդյունք, հռչակվեց Հայաստանի չեմպիոն, իսկ ահա 2014թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 298 կգ ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների եռյակը: 94 կգ քաշային կարգում երկամարտում 336 կգ արդյունքով ոսկե մեդալի արժանացավ Մկրտիչ Մկրտչյանը: 105 կգ քաշային կարգի հինգ մարզիկների մեջ լավագույն արդյունքն արձանագրեց գյումրեցի Արտյոմ Պետրոսյանը: Եվ + 105 կգ քաշայինների պայքարում իրեն հավասարը չուներ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Հայաստանի առաջնությունից հետո հավաքականի գլխավոր խնդիրն է լավագույնս ներկայանալ ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Իսկ ներքին առաջնությունը մասնավորապես նպաստեց կողմնորոշվելու ուժեղագույնների ընտրության հարցում: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը ընդգրկելու է ուսումնամարզական հավաք` Ծաղկաձորում, Աբովյանում, ապաª Վրաստանում:
Արդեն Եվրոպայի առաջնությունից հետո, հավաքականի բոլոր ուժերը կկենտրոնանան նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում արդյունավետ ելույթներ ապահովելուն, աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային վերջին մրցումն է լինելու 2016 թվականի Ռիոյի խաղերից առաջ:
Ի դեպ, այս տարվա աշխարհի առաջնությունը ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նույնպես ամենակարեւորն է: Իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը նախնական տվյալներով 3 կամ 4 մարզուհի է մասնակցելու: Ուժեղագույնները դարձյալ որոշվեցին ներքին առաջնության արդյունքներով. 48 կգ քաշային կարգում երկամարտի 110 կգ արդյունքով հաղթող է դարձել Էլեն Գրիգորյանը: 53 կգ քաշային կարգումª Աննա Գովելյանը, 58 կիլոգրամ քաշային կարգումª Շուշան Հակոբյանը, 63-ումª Իզաբելլա Յայլյանը, 69-ումª Սոնա Պողոսյանը եւ 75 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Արեւիկ Պապիկյանը: +75 կամ գերծանր քաշային կարգում, իհարկե, իրեն հավասարը չուներ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, որը երկամարտում արձանագրել է 235 կիլոգրամ արդունք:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ