Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Արխիվ 12-16

"Նոր եմ իմացել, որ Արագած Ախոյանը դադարեցնում է ԲՀԿ-ի անդամակցությունը: Բայց, կարծում եմ, առնետավազք չի լինի":

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ


ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ

Ըստ մանկավարժների վերապատրաստման ինստիտուտի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշելով իր մանկավարժական անցյալը` ԱԺ-ում դասից փախնողներին սկսել է ներկա, բացակա անել:


% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԵՐԿԻՐԸ ԿՐԿԵՍԻ
ՎԵՐԱԾԵԼՈՒ ՏԵՂ ՉԻ` ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)


Երկիրը կրկեսի վերածել ցանկացողները հայտնում  են, որ քանի դեռ կրկեսի նոր շենքը չեն կառուցել, իրենք փորձելու են երկիրը վերածել բալագանի:


% % %
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ`
ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ


Ուրեմն ես գամ հասնեմ դիրքեր` դուք ինձ ասեք վպպպպպպՑ:


ՀԱՋՈՂ ՓՈՐՁԻ
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՂԵՐՍՈՎ
(ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Բիձինա Իվանիշվիլու` Պորոշենկոն Սահակաշվիլուն խորհրդական է նշանակել, որպեսզի վերջինիս խորհուրդ տա, թե ոնց է նրան հաջողվել Վրաստանում այդքան տարածք հանձնել ՌԴ-ին այդքան կարճ ժամանակում եւ այդքան քիչ զոհերով:


% % %
ՄԵԾ ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ  (ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՎ ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանին հորդորում են, որ հացադուլի փոխարեն խոսքադուլ անի:


% % %
ՆԱԽԿԻՆ ԱԱԾ-ԱԿԱՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
(ԳՈՒՐԳԵՆ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` ԲՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԿՈՐԵՅԿՈՅԻ ՈՃՈՎ)


Լավ գործակալներ ամենքին պետք են:


% % %
ԴԵԳՐԱԴԱՑԻԱ

Ըստ գենոինժեներների` ԱՄՆ-ում գենետիկական մոդիֆիկացված պրեզիդենտից հետո խնձոր էլ կմոդիֆիկացնեն:


% % %
ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԻ ԼԻՆԻ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնում է, որ չնայած Կարո Կարապետյանը լքել է ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, իրենց առնետները նախընտրել են ԲՀԿ-ի խորտակվող նավի հետ սկել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ