Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԱՌՀԱՍԱՐԱԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ"

Արխիվ 12-16

"ԱՌՀԱՍԱՐԱԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ"


ՀՀ նախագահի կոշտ ու կտրուկ ելույթից հետո որոշակի քաղաքական փոփոխությունները շոկի մեջ են գցել  բոլորին, այդ թվում նաեւ մշակույթի գործիչներին: Ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ փորձում է ինքն իր համար էլ դեռ չմեկնաբանել վերջին իրադարձությունները.
-Որովհետեւ դեռ չեմ տեսնում արդյունքը, եւ թե ինչ է մեզ սպասվում: Իսկապես, շատ անսպասելի իրադարձություններ էին: Կարծում եմ` քաղաքական համակարգը, որն այսօր ունենք, ցավոք սրտի, պետք է վերաբերի բոլորին` առհասարակ օլիգարխիան մեր երկրից պետք է վերանա, դա ահագին կօգնի երկրի զարգացմանը:

"ԲՈԼՈՐՍ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ"

-Այսինքն` Դուք էլ եք այն կարծիքին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները:
- Քաղաքականությամբ միգուցե կարող է զբաղվել ցանկացած մարդ, այսօրվա դրությամբ ցանկացած մարդ հենց դանով էլ զբաղվում է: Հասարակության զգալի զանգված, իրեն թույլ է տալիս մեկնաբանել կամ եզրակացություններ անել, ինչն արդեն թրենդ է դարձել, բոլորս դարձել ենք քաղաքագետներ: Զբաղվել քաղաքականությամբ` միգուցե կարելի է, բայց ճակատագիր որոշելը, կարծում եմ, շատ ավելի լուրջ է, սա երկրի ճակատագիրն է:

"ՆՈՒՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՐԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ"


-Այնուամենայնիվ` 100-րդ  տարելիցին ենք մոտենում, ու շատերը հենց ասում են, որ այս պահին նման կտրուկ քայլերի անհաժեշտությունը չկար:
- Գուցե արժեր կամ չարժեր, բայց նույն ընդդիմադիր ուժերը պատրաստվում էին ապրիլի 24-ին երթեր կազմակերպել, ինչն ընդհանրապես անընդունելի է: Հարթակում կարծում եմ` շատերն են ե՛ւ սխալվում, ե՛ւ ճիշտ գործում, բայց ընդհանուր առմամբ հասարակությունը եւ ամբողջ երկիրը շատ ծանր շրջան է ապրում: Հուսով եմ, որ պատվով դուրս կգան բոլոր ուժերը ու թույլ չեն տա, որ այդ ամենը ինչ-որ ցնցումների վերածվի: Առաջին քայլը առհասարակ պետք է լինի այն, որ մականուններով մարդիկ վերանան ԱԺ-ից, Կառավարության տաբեր կառույցներից: Այդ մականունավոր մարդիկ, եթե չունենան լծակներ, կարծում եմ, ճիշտ կլինի, որից հետո կլինեն էլի քայլեր ու հանրապետությունում մարդկանց մի զգալի հատված կզրկվի այն ամենից, ինչի իրավունքը ունի, կարծում եմ` դա լավ տենդենց է:

"ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ` ՊԵՏՔ Է
ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ"


-Միշտ էլ մտավորականությունը երկրի համար դժվարին պահերին, ժողովրդի կողքին լինելով` ասել է իր կարծիքը, այսօր կարծես մի տեսակ ջայլամային քաղաքականություն են վարում:
- Կարծում եմ, որ դա ջայլամային քաղաքականություն չէ, ուղղակի տեղեկատվությունն է ավելի շատ աղավաղված: Այն ինֆորմացիան, որը կարող ենք ճիշտ ընդունել, քաղում ենք տարբեր լրատվամիջոցներից, որը շատ անգամ կեղծ կամ անհեթեթ լրատվություն է լինում: Հասարակությունը ճիշտ ինֆորմացված չէ այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում: Կարծում եմ` իշխող ուժերը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն հասարակության նկատմամբ եւ մեկնաբանությունների տեսքով տեղյակ պահեն այն ամենից, ինչ կատարվում է: Իհարկե, չեմ ասում բացահայտել բոլոր քարտերը, ինչն անհնար է, բայց պաշտոնական բացատրություները պետք է ավելի շատ լինեն. այդ դեպքում մարդկանց հեշտ կլինի կողմնորոշվել, այլ ոչ թե այստեղից ու այնտեղից  լսելով` ինչ-որ կարծիք ստեղծեն: Միշտ լավատես եմ եղել եւ կարծում եմ, որ այն ամենը, ինչ կատարվում է, լավ արդյունքների կբերի, համենայնդեպս` հուսով եմ: Մեր իրավիճակում` հարեւաններին հաշվի առնելով` պետք է շատ զգույշ լինենք եւ ուշադիր` բոլորս իրար նկատմամբ:

ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
"ԱՆԱՀԻՏԸ" ՑՈՒՑԱԴՐՎԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


-Պարոն Սահակյանց, խոսենք նաեւ "Անահիտ" մուլտֆիլմի մասին, որը շատ քննադատվեց, ինչ է թե, մի փոքր ժամանակակից տարրեր եք մտցրել ֆիլմում:
- Չէի ասի, որ շատ են քննադատությունները, հակառակը` միշտ էլ ասել եմ` այդ ֆիլմը նախ երեխաների համար է, եւ շատ կարեւոր է, որ երեխաները տեսնեն եւ հասկանան, որ իրենց համար էլ մտածողներ ու ստեղծագործողներ կան այս երկրում: Թող դա պաթոսային չհնչի, բայց իրոք այդպես է, եւ ուրախ եմ, որ երեխաների շատ փոքր տոկոսն է, որ չի հավանել այդ աշխատանքը: Մեծերի գնահատականը շատ սուբյեկտիվ է, իսկ երեխաներինը` ավելի պարզ ու անկեղծ: Այն, ինչ մենք տեսնում ենք մարզերում եւ Երեւանում, կարծում եմ` ֆիլմը հաջողվել է: Ցանկացած հարցի, որը քննադատում է ֆիլմը, պատրաստ եմ պատասխանել ու բացատրել, թե ինչու է արվել այս կամ այն ռեպլիկը, դրվագը: Բայց պիտի ասեմ, որ այդ քննդատությունները գնալով քչանում են, ինչի համար շատ ուրախ եմ:
- Իսկ դրսում այն ցուցադրելու որեւէ պլաններ կա՞ն:
- Աշխատանքները տարվում են, Միացյալ Նահանգներում պետք է ցուցադրվեր հունվարին, սակայն խնդիր եղավ` չկայացավ ինչ-ինչ պատճառներով: Հիմա նախ փառատոների ընտրության փուլում ենք եւ աշխատում ենք այն ուղղությամբ, որ ֆիլմը ի վերջո ցուցադրվի Ռուսաստանի Դաշնությունում` ռուսերեն թարգմանությամբ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ