Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ Է, ԹԵ ՈՆՑ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱԼԱՆԵՑԻՆ ՏՈՒՆՍ"

Արխիվ 12-16

"ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ Է, ԹԵ ՈՆՑ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱԼԱՆԵՑԻՆ ՏՈՒՆՍ"

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում փետրվարի 15-ի կեսգիշերն անց ավազակային հարձակում է տեղի ունեցել: Դիմակավորված, նռնակով ու դանակներով զինված երկու անձ ներխուժել են գյուղացիներից մեկի տուն եւ գումար պահանջել: Տանը միայն տանտիրուհին է եղել, ում դանակով սպառնացել են, վնասվածք հասցրել դեմքին, ապա ստացել գումարն ու հեռացել: Տանտիրուհին դիմել է իրավապահներին, հանգամանքները պարզվում են: Հանցագործները դեռեւս չեն հայտնաբերվել:
Մենք փորձեցինք զրուցել տանտիրուհու` տիկին Զոյայի հետ, սակայն վերջինս ահավոր հոգեկան վիճակում էր եւ դեպքի մասին անգամ հիշելիս` արտասվում էր ու ասում. "Ուղղակի աննկարագրելի է, թե ոնց րոպեների ընթացքում թալանեցին տունս":
Թե ով կարող էր նման բան անել, մեզ հետ զրույցում տիկինն ասաց.
- Հիմա մենք էլ ենք այդ ուղղությամբ մտածում: Կա մեկը, ում վրա կասկածում ենք, մնում է, որ իրավաահները պարզեն, թե արդյոք դա այն մա՞րդն է եւ մենա՞կ է գործել, թե` ոչ: Պարզ է, որ իմացող մարդ է եղել, տեղեկացված են եղել, որ տանը մենակ եմ, անօգնական` ինսուլտ տարած:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ