Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ",- ՊՆԴՈՒՄ Է ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Արխիվ 12-16

"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ",-
ՊՆԴՈՒՄ Է ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԸ


Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել): Այս գործով ձերբակալվել է ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Իսկ ահա բուն սպանության գործով, ինչպես եւ ենթադրվում էր, կալանավորված չորս կուրսանտներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ավելին. ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի սույն գործով թիվ 1 կասկածյալ որդու` Գնել Թեւոսյանի որդու փաստաբանը` Արա Զաքարյանը, մեզ հետ զրույցում մինչեւիսկ պնդեց. "Կոնկրետ իմ պաշտպանյալի նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել քննչական մարմնի կողմից: Գնել Թեւոսյանի նկատմամբ, մինչ "Նուբարաշեն" ՔԿՀ տեղափոխելը, քննչական մարմնի կողմից բռնություն է դրսեւորվել` ցուցմունք կորզելու համար": Միայն թե. "Ուղղակի վնասվածքներ` որպես այդպիսին, մարմնի վրա տեսանելի չեն մնացել": Բայց նաեւ. "Մինչ կալանավորելն ու դրանից հետո իմ պաշտպանյալի նկատմամբ որեւէ քննչական գործողություն, այդ թվում առերեսում, չի կատարվել: Այն դեպքում, երբ նման գործերով քննչական մարմինը պարտավոր էր դեպքից հետո առերեսում կատարել, սակայն մինչ այժմ ընդամենը երկու փորձաքննություն է նշանակվել":
- Իսկ ի՞նչ կասեք Ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով:
- Իմ պաշտպանյալը առհասարակ դեպքի վայրում եղել, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ ես հուսով եմ, որ շատ շուտով իմ պաշտպանյալը անմեղ կճանաչվի: Անկեղծ ասած, այս պահին չեմ կարող կողմնորոշվել, թե ում է ձեռնտու եղել, որ այս գործը բարդեն իմ պաշտպանյալի վրա, բայց հուսով եմ ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կգա, եւ բոլորին էլ պարզ կդառնա, թե ում շահերից է բխել նման ցուցմունքներ կորզելը:
- Իսկ ի՞նչ հարաբերություններ է ունեցել Ձեր պաշտպանյալը Հայկազ Բարսեղյանի հետ:
- Իմ պաշտպանյալը ճանաչել է Հայկազին եւ մտերիմ է եղել նրա հետ այնքան, որքան մյուս համակուրսեցիների հետ, ունեցել է նորմալ, սովորական հարաբերություններ: Որեւիցե խնդիր` իմ պաշտպանյալի եւ տուժողի միջեւ, երբեւիցե չի եղել: Նա դեպքի վայրում չի եղել, ինչպես որ նշեցի. դեպքի պահին նա քնած է եղել: Առավոտյան, երբ արթնանալու հրաման է եղել, տեղեկացել է, որ կուրսանտը չկա. հետո փնտրել գտել են: Թե ինչ հիմքեր ունեն քննիչներըª Գնելին մեղադրանք առաջադրելով, ես տեղյակ չեմ: Համենայնդեպսª իմ խորին համոզմամբ, Գնելի վերաբերյալ քննչական մարմինը ոչ մի օբյեկտիվ տեղեկություն  չի կարող ունենալ, իսկ եթե ինչ-որ մեկը Գնելի դեմ ցուցմունք է տվել, ապա դա իր հոժար կամքով չի տվել:
- Դեպքի հաջորդ օրը սպանված կուրսանտի հարազատները լրատվամիջոցներով ասացին, որ ձերբակալվածները, այսպես ասած, "խարոշի տղերք էին" ինստիտուտում, եւ փորձում էին իրենց ենթարկեցնել նաեւ Հայկազին: Իսկ քանի որ վերջինս չի ենթարկվել իրենց, փորձել են այդ կերպ հաշվեհարդար տեսնել:
- Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, Գնելը "խարոշի տղու" կարգավիճակ չի ունեցել, ոչ էլ ցանկություն է ունեցել ունենալու: Կարծում եմª այդ լուրերը տարածում են զուտ նրա համար, որ Գնելի հայրը փոխգնդապետ է, եւ այդ առթիվ փորձում են ինչ-որ մի տրամաբանություն ցույց տալ:
Ամեն դեպքում, եւս մեկ անգամ ընդգծենք, որ հիմնական կասկածյալիª Գնելի անմեղության մասին է խոսում նրա փաստաբանը, ում մասնագիտական պարտքն է իր պաշտպանյալին մինչեւ վերջ անմեղ ներկայացնելը: Իսկ թե ինչքանով այս պաշտպանական ռազմավարությունն իրեն կարդարացնի, կտեսնենք` քննության հետագա ընթացքից եւ սպասվող դատավարության արդյունքից ելնելով: Եվ չմոռանանք նաեւ, որ խնդիրը մեր ազգային բանակի սերուցքըª սպայակազմը, պատրաստող կառույցի մասին է: Իսկ սա պարտադրում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլª դատավարության փուլում որեւէ մութ, չպարզաբանված հարց չմնա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ