Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԶԱՐՈՒՀԻ՛, ԻՄ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՈՈՒ ՄԻ ՍԱՐՔԻ"

Արխիվ 12-16

"ԶԱՐՈՒՀԻ՛, ԻՄ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՈՈՒ ՄԻ ՍԱՐՔԻ"

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած "Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին" հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը: Սակայն, քննարկումը վերածվեց շոուի, քանի որ թեպետ բոլոր ներկա պատգամավորները նշում էին, որ բավարար փաստեր չկան, սակայն, Զ. Փոստանջյանը պնդում էր, թե Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թթ. հույներից ու ասորիների բացի, ցեղասպանության են ենթարկվել նաեւ եզդիները: Ի վերջո, հանգիստ ու երկար բացատրելուց հետո շատերի նյարդերը տեղի տվեցին: Նախ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց. "Զարուհի, սուտ ես խոսում" ու հեռացավ նիստերի դահլիճից, ապա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ հիշեցրեց տիկին Փոստանջյանին. "Դուք կարող եք այդպես բղավել միայն ձեր տանը": Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ում ելույթի ժամանակ  Փոստանջյանը կրկին մեջ էր ընկնում, ի գիտություն` ասաց. "Զարուհի՛, իմ ելույթի ժամանակ շոու մի սարքի, ես հասկանում եմ, որ քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին շոուներ են պետք, բայց թույլ չեմ տա դա անել իմ ելույթի հաշվին": Այնուամենայնիվ, դյուրաբորբոք տիկինը գոհ ու բարկացած հեռացավ դահլիճից, շոուն հաջողվել էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ