Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը"

Արխիվ 12-16

"ՀՀԿ-ԲՀԿ  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը"

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյո՞ք իրականանում է  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 7 տարի առաջ հնչեցրած այն կանխատեսումը, թե  օլիգարխներին, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին, բոմժ են սարքելու: Ըստ Սադոյանի` շատ քաղաքական գործիչների նման Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իրեն իրավունք է վերապահում տարբեր հայտարարություններ անել. "Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ  կոպիտ քաղաքական սխալներ թույլ տվեց այս ողջ գործընթացում` իր գրասենյակները պահելու, իր ծրագրերի համար` օգտվելով ԲՀԿ-ից": Ինչ վերաբերում է "եռյակի" ներսում  առկա տարաձայնություններին եւ "եռյակից" ՀԱԿ-ի հավանական դուրս գալուն, դա, ըստ Սադոյանի, այդքան էլ էական չէ: "Կարծում եմ` այս գործընթացից համար առաջին շահողն ՕԵԿ-ն է",- եզրափակեց հանրային խորհրդի անդամը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ