Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ"

Արխիվ 12-16

"ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ"


"Հիմնադիր խորհրդարան" կոչվող քաղաքացիական նախաձեռնությունը, որը "100-ամյակն առանց ռեժիմի" կոչերով է հանդես գալիս ու վերջերս աչքի ընկավ` Արցախում բախում ստեղծելով` ԼՂՀ ոստիկանության հետ, օրերս հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. "Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններ` "Հիմնադիր խորհրդարանի" եւ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ "Հիմնադիր խորհրդարանի" անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: "Հիմնադիր խորհրդարանը" եւ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ. Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան` հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով": Այս մասին "Իրավունքը" փորձեց պարզաբանում ստանալ պարոն ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, ով նշեց. "Ես որեւէ տեղեկություն չունեմ, կարծում եմ, որ պետք է հիմնավոր փաստաթղթեր ներկայացնեն, որ իրենք այդ գումարները նման երկրներից չեն ստացել":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ