Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲԵԼԱՋՈՅԻ ԳՐԻՇՆ ՈՒ ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՐՈՒԹԸ ԵՎՍ ՀԵՌԱՑԱՆ ԲՀԿ-ԻՑ

Արխիվ 12-16

ԲԵԼԱՋՈՅԻ ԳՐԻՇՆ ՈՒ ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՐՈՒԹԸ ԵՎՍ ՀԵՌԱՑԱՆ ԲՀԿ-ԻՑ

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ-ական ևս երկու պատգամավորի: Նրանք են`

«ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է,  որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»,- գրառել է Ա.Բաբայանը:

Նշենք, որ այս պատգամավորները հանրությանը հայտնի են իրենց մականուններով` Հարություն Ղարագյոզյանը իբրև «Կարամելի Հարութ», իսկ Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ