Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵԹԵ ԴՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵՍ, ԴՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԴՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵՍ, ԴՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


«Բացասական եմ համարում ստեղծված իրավիճակը եւ բացասական եմ վերաբերվում նաեւ, որ ԲՀԿ-ն շարունակում է դեռ հանդես գալ ապակառուցողական ելույթներով, հայտարարություններով եւ անընդհատ խոսում է միմիայն իշխանափոխության մասին` այն դարձնելով գերխնդիր: Շատ լավ կլիներ, որ կարողանայինք երկխոսել, կոնսոլիդացվել, գտնել տարբերակ` համախմբվելու, միասին աշխատելու, այլ ոչ թե երկիրը պառակտելու»,- մեզ հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր տիկին Կարինե Աճեմյանը  եւ հավելեց. «Նայելով ԲՀԿ-ին պատկանող հեռուստաալիքը` «Կենտրոնը», ստեղծվում է տպավորություն, որ մեր երկրում ոչ մի լավ բան չկա: Շատ վատ է լուսաբանվում ու ներկայացվում այն ամենը, ինչն այդքան էլ այդպես չէ: Կան դժգոհություններ, բայց չկա այնպիսի մի ծայրահեղ վիճակ, որը ներկայացնում են իրենք»:

Պատգամավորը նաեւ նշեց, որ երբեւէ ոչ մեկին մականունով չի դիմել, բայց. «Գագիկ Ծառուկյանը մեր երկրում թվով երկրորդ խոշոր կուսակցության նախագահն է, ի տարբերություն մնացածների, ում մասին խոսվում է որպես մականունավորի: Այսինքն` սա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, քան իրենք կարծում են»:

«Ո՞րն էր ԲՀԿ-ի վերջին երեք տարիների իրական նպատակը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թե՛ կառավարության եւ թե՛ երկրի քաղաքական իրադարձություններին ամենակոշտ գնահատականները տրվել են ԲՀԿ-ի կողմից, մինչդեռ. «Գոյություն ունեն գրված ու չգրված օրենքներ, որոնք հարկավոր է պահպանել: Եթե դու ընդդիմություն ես, ապա հայտարարիր, որ ընդդիմություն ես եւ պայքարդ այդպես տար: Իսկ եթե այլընտրանք ես, ուրեմն դու տեղ  չունես Ազգային ժողովում, քանի որ այնտեղ գոյություն ունի հստակ մի գիծ` իշխանություն, ընդդիմություն: Իսկ փորձել մանեւրել մեկ, երկու, երեք տարի, հանդես գալ մի տեսքով եւ հայտարարել, թե` ոչ՛, մենք ընդդիմություն չենք, դա ուղղակի աննորմալ երեւույթ է»:

Ի վերջո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի թիկունքում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահը, ինչը  հաստատեց նրա երեկվա հայտարարությունը, որտեղ Ռ. Քոչարյանը փորձում է «փրկել» Գագիկ Ծառուկյանին. մեր այս դիտարկմանը պատգամավորը հավելեց. «Այո, դա ակնհայտ էր եւ կարծում եմ, որ եթե պարոն Քոչարյանն այդքան անհանգստացած է, որպեսզի ցնցումներ չլինեն, նա առաջին հերթին պետք է դիմի պարոն Ծառուկյանին, որպեսզի նրանք հանդես չգան պառակտիչ հայտարարություններով: Իսկ այս ամենին մենք չէինք կարող չարձագանքել: Հիմա մեղադրել իշխանությանը կամ ՀՀ նախագահին, որ կոշտ է արձագանքում, հակառակը` գտնում եմ, որ այդ արձագանքը համարժեք է եւ նույնիսկ կուսակցությունում դրան ավելի շուտ էինք սպասում»:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ