Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գալուստ Սահակյան. Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի  մանդատից զրկելուն ուղղված քայլերին, վստահեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ իրենց քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի:«Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»,-  ասել է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։

Հարցին՝ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը նշեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի: Ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։

Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև փետրվարի 20-ին կայանալիք համազգային հավաքին՝ նշելով, որ չի մասնակցելու հանրահավաքին, հետևաբար չի կարող ասել, թե ինչ կլինի:

Այն հարցին, թե հնարավո՞ր է անկանխատեսելի զարգացումներ լինեն, նա պատասխանեց.«Տագնապների կողմնակից չեմ, հանրահավաքը սովորական ժողովրդավարական գործիք է»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ