Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ-ԻՑ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԻՑ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

Ժամեր առաջ  ԲՀԿ-ական  արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) հայտարարություն է  տարածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին` պատճառաբանելով, որ «ԲՀԿ-ի կողմից տարվող ներքաղաքական լարման քաղաքականությունը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից»:

Սակայն  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք Կարո Կարապետյանից դիմում չեն ստացել: Պատգամավորի հեռախոսներն  անջատված են, կապ հաստատել նրա  հետ չի հաջողվում:

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանի անունը կապվում է աղմկահարույց մի շարք  պատմությունների հետ: Մասնավորապես, այս պահին գործարար պատգամավորի փեսան երկու անձի հետ մեղադրվում են անցյալ տարի Վերնիսաժում կրակոց կազմակերպելու մեջ: Հավանաբար, Կարո Կարապետյանը  հանուն իր փեսայի, հաստատ իր հարաբերությունները չի ցանկանա վատացնել իշխանության հետ: Էլ չենք խոսում քրեաօլիգարխիկ այս  պատգամավորի անվան հետ կապվող աղմկահարույց այլ պատմությունների մասին:

Տեղեկացնենք, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ ԲՀԿ-ից հեռանալու հայտարարություն է հնչում: Առաջինը հնչեցրեց ԲՀԿ-ական մեկ այլ գործարար պատգամավոր Արագած Ախոյանը` պատճառաբանելով, որ քանի որ ղեկավարում է արեւմտահայոց խորհուրդը, զբաղված է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, հետեւաբար, չի ցանկանում հավանաբար թաթախվել ՀՀԿ-ԲՀԿ ներքաղաքական մենամարտում:

Ըստ էության, առնետավազքը ԲՀԿ-ից կշարունակվի եւ հօդս կցնդեցնի ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքույանի այն լավատեսությունը, թե առնետավազք չի լինի կուսակցությունից:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ