Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Ո՛Չ ՀԵՐՔԵՑ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ...

Արխիվ 12-16

ԲՀԿ  ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Ո՛Չ ՀԵՐՔԵՑ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ...

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրերը, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գաղտնի սատարում է ԲՀԿ-ին: ԲՀԿ պատգամավորը նախ  նախկին նախագահի գովքն արեց (հավանաբար, պրն Մելքումյանը հիշեց նաեւ իր երանելի տարիները` 1998-1999թթ.՝ ՀՀ կապի նախարարի գլխավոր խորհրդականի, 1999-2000թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի, 2000-2004թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնները- խմբ.), նրան համարելով մեր պետականաշինության մեջ  լուրջ դերակատարություն ունեցող  անհատ, ապա ասաց, որ  տեղեկություն չունի` արդյոք այս լարված իրավիճակին  նախկին նախագահը մասնակցություն ունի՞, թե ոչ:

Ինչ վերաբերում է  ԲՀԿ  քաղխորհրդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին,  Միքայել Մելքումյանն ասաց, որ  ԲՀԿ առաջնորդն առանց թղթի է ելույթ ունեցել. «Ես նստած էի առաջին շարքում եւ կարող եմ ասել, որ դա  Գագիկ Ծառուկյանի հաջողված ելույթներից էր»:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ից գործարար հատվածը դուրս կգա, կամ, ինչպես ասում են`առնետավազք կլինի,  պատգամավորը բացասական պատասխանեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

«Գագիկ Ծառուկյանն ունեցավ շատ հզոր ելույթ՝ բանավոր, առանց որեւէ բանի: Ես առաջին շարքերում էի նստած: Դա իր ամենահաջողված ելույթներից էր»,-

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/16/542508/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ