Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ա.ԱԹՈՅԱՆ.«ՁԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ Ե′Վ ՆԵՐՔԻՆ Ե′Վ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է»

Արխիվ 12-16

Ա.ԱԹՈՅԱՆ.«ՁԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ Ե′Վ ՆԵՐՔԻՆ Ե′Վ

ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է»


Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանի խոսքով` Հայաստանում ձկնարտադրության ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Ըստ Ա. Աթոյանի, եթե այդ խնդիրները չլուծվեն, ապա 2015 թվականին ոլորտոում ձկնարտադրող տնտեսությունները կքայքայվեն: Խնդիրներից մեկն այն է, որ ձկան արտահանման ծավալները կտրուկ նվազել են, թե ինչքամով պարոն Աթոյանը հստակ  ոչինչ չասաց. «Ես լրագրողներին կխնդեի դիմել գյուղատնտեսության նախարարությանը եւ այնտեղից  ստանալ 2014-2015 թթ. ձկան արտահանման ծավալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: Այսօր Հայաստանում ինքնարժեքից ցածր գնով ձկնամթերք է իրացվում, ինչը փաստում է այն մասին, որ ձկնարտադրողներն առանց պետական աջակցության կարող են կորցնել իրենց արտադրանքը: Ես վստահ եմ, եթե այսպես շարունակվի մենք լուրջ արտադրական խնդիրներ կունենանք»,-ասաց Արթուր Աթոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ձկան պահանջարկը ե′ւ ներքին ե′ւ արտաքին շուկայում նվազել է. «Այստեղ տուժողը միայն արտադրողն է եւ մենք պետք է կարողանանք նրա արտադրանքի իրացման համար ստեղծենք բարենպաստ պայմաններ: Ստեղծվել է բարդ իրավիճակ եւ հնարավորությունների հարցում մենք դարձել ենք սահմանափակ, քանի որ բոլոր խնդիրները պետական մակարդակի խնդիրներ են, որոնք մեր ուժերով չենք կարող լուծել: Եթե մրցունակ չլինենք, ապա կկորցնենք նաեւ ներքին շուկան»,-նշեց Ա. Աթոյանը: Իսկ, թե որոնք են այսքան խնդիրների առաջացման պատճառները` Արթուր Աթոյանը կրկին չցանկացավ լիարժեք պատասխան տալ.«Հաշվի առնելով երկրի ներքին քաղաքական իրավիճակը ես չեմ ցանկանում պատճառների մասով տալ խորը մեկնաբանություն»:

Հաշվի առնելով ձնարտադրության հետ կապված բազմաթիվ խնդիրները Արթուր Աթոյանը համագործակցության կոչ արեց համապատասխան մարմիններին  եւ հավատալով «Միությունը հրաշագործ է» խոսքին` փաստեց, որ համագործակցելով տարբեր կառույցների հետ ոլորտում կգրանցվեն հաջողություններ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ