Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունները

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունները

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրանց հիմքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Եթե այդ բացակայությունների հիմքերը հիմնավոր չլինեն, դրանց հիման վրա Ազգային ժողովի նախագահը որոշում կկայացնի, որից հետո խմբակցությունը կքննարկի և կհայտնի իր դիրքորոշումը»,- նշել է Բաղդասարյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում քննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ դա արդեն իր որոշելու խնդիրը չէ եւ խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ԱԺ նախագահին:

Հիշեցնենք, որ իր երեկվա հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր, որ ԱԺ 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին եւ նկատել, որ եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, իրենց պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ