Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գ. Սահակյանը Գ. Ծառուկյանի մասին. Մարդն ընդունելի է չափի մեջ

Արխիվ 12-16

Գ. Սահակյանը Գ. Ծառուկյանի մասին.  Մարդն ընդունելի է չափի մեջ

"Մարդ ընդունելի է չափի մեջ, իսկ երբ անչափության դավանանք է ունենում, արդեն իսկ դառնում է ծիծաղելի",- ՀՀԿ քաղխորհրդի հայտարարությունն ընդունելուց առաջ կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:

Գալուստ Սահակյանը խոսեց նաև «քաղաքական զավեշտների» մասին. «Եռյակ, ընդդիմություն, հետո՝  «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել,  հետո առաջ գնալ, հետո հայտարարություն ամբողջ աշխարհով, որ  մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում», հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, և մի փոքր ճայթյուն ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»։


Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ԲՀԿ քաղաքական ուժը պետք է լավ իմանա, որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունն  այսօր միայն 2000 սկզբնական  կազմակերպություն ունի,  չհաշված շրջանային և տարածքային կազմակերպությունները, որոնք ժողովներ են անում:

{youtube}n7g6uLeaIB8{/youtube}

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ