ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ
ՄշակութայինԱյսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ նշում է ծննդյան 50-ամյակը: Այդ առթիվ երեկ առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններին եւ թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել թատրոնի դերասանական կազմի դերը եւ ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում: ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արվեստի բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը եւ թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը:
Իսկ այսօր երեկոյան Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում Ա. Դեղտրիկյանի 50-ամյակը կնշվի դրամատուրգ Գուրգեն Խանջյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ «Ինձնից պրծում չկա» ներկայացմամբ, որին կհաջորդի պաշտոնական արարողություն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
