Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

13 - 19 փետրվար

Արխիվ 12-16

13 - 19 փետրվար



ԽՈՅ- Նախաձեռնող եղեք նոր ծանոթությունների եւ անձնական կյանքը դասավորելու հարցում: Եթե որեւէ գործ մինչեւ այժմ հաջող չի ընթացել, հիմա կարող եք կարգավորել այն: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի խոստումներով: Եթե ձեզ առաջարկեն շատ բարձր աշխատավարձով աշխատանք, համաձայնություն տալուց առաջ լավ մտածեք:

ՑՈՒԼ- Ստիպված կլինեք լուծել անձնական խնդիրներ: Ուշադիր եղեք, որպեսզի անզգույշ քայլով խանդ չառաջացնեք: Իսկ եթե, Աստված չանի, երբեւէ դավաճանել եք ձեր երկրորդ կեսին, ձեր գաղտնիքը կբացահայտվի: Շաբաթվա երկրորդ կեսին կստանաք հեռանկարային եւ խոստումնալից առաջարկություններ, կկարգավորվի անձնական կյանքը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Չի բացառվում, որ ձեր ընկերները փորձեն ձեզ մղել արկածախնդրության, բայց չենթարկվեք նրանց: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են ծագել առողջության կամ գումարի հետ կապված խնդիրներ: Ընդ որում, այդ երկուսը հաճախ փոխկապակցված են: Խուսափեք խոշոր գնումներից եւ հատկապես սիրային ճակատում գերհոգնածությունից:

ԽԵՑԳԵՏԻՆ- Պատրաստ եղեք կարիերայի հետ կապված անակնկալների: Աշխատեք ինքնուրույն: Հատկապես ծանր կլինի նրանց համար, ում գործընկերները հակառակ սեռի ներկայացուցիչներ են: Շաբաթվա երկրորդ կեսին եղեք նախաձեռնող, եւ ամեն ինչ կստացվի: Կարող եք հույս դնել ընկերների եւ գործընկերների վրա:

ԱՌՅՈՒԾ-
Եթե արդեն վաղուց մտածում եք հանգստանալու մասին, ապա դրա ժամանակն է: Կարող եք ուղեւորվել Եգիպտոս կամ, ասենք, Թաիլանդ: Եթե այդքան գումար չունեք, կարող եք հանգստանալ ձեր բնակավայրի մի գողտրիկ անկյունում: Իսկ ովքեր չեն կարողացել մեկնել Թաիլանդ, ստիպված կլինեն շատ աշխատել եւ կարող են հայտնվել երկու ղեկավարների բախման կենտրոնում:

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին խուսափեք վատ աչքից, պետավտոտեսչության աշխակիցներից, սթրեսներից, չար մարդկանցից, ալկոհոլից: Մի վստահեք անծանոթ մարդկանց եւ մի ընդունեք կասկածելի առաջարկներ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր նախաձեռնությունները հաջողություն կունենան: Պահպանեք առողջությունը:

ԿՇԵՌՔ- Տղամարդիկ պետք է ձգտեն խուսափել ընտանեկան վեճերից, որոնց պատճառը չկատարած խոստումը կլինի: Արդեն երկուշաբթի լարեք ձեր հիշողությունը եւ աշխատեք խոստումը կատարելու գոնե փորձ կատարել: Չի բացառվում, որ կանայք ընդհարումներ ունենան աշխատավայրում: Երկուշաբթի-երեքշաբթի զգույշ եղեք, որպեսզի թշնամիներ ձեռք չբերեք:

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին ավելի շատ կբերի գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների բախտը, ովքեր կարող են շատ ժամանակ հատկացնել իրենց արտաքինին եւ զգեստ գնել: Տղամարդիկ ստիպված կլինեն զբաղվել մանր, բայց անհետաձգելի կենցաղային հարցերով: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր մտերիմների եւ սիրելիների նկատմամբ:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Որքան էլ ծանրաբեռնված լինեք, շաբաթվա սկիզբը ավելի շատ կնմանվի տոնի: Ամեն դեպքում կունենաք անհոգ եւ գերազանց տրամադրություն: Ձեզ թե հաճելի, թե տհաճ անակնկալներ կարող են մատուցել երեխաները: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք շատ աշխատել թե տանը, թե աշխատավայրում, ընդ որում, առանց պարգեւատրության ակնկալիքի:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Շաբաթվա սկզբին ձեր հեղինակությունը պատշաճ մակարդակի չի լինի: Կդժվարանաք որեւէ հարցում ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Այդ օրերի համար մի ծրագրեք պատասխանատու հանդիպումներ եւ խնդրանքներով ու առաջարկներով մի դիմեք ոչ ղեկավարությանը, ոչ ծնողներին: Շաբաթվա երկրորդ կեսին հիմնականում կզվարճանաք:        

ՋՐՀՈՍ- Շաբաթը հարուստ կլինի նորություններով, հանդիպումներով եւ ծանոթություններով: Եթե շաբաթվա սկզբին դրանք օգտակար եւ արդյունավետ կլինեն, ապա հինգշաբթիից սկսած դրանք ձեզ պարզապես հավասարակշռությունից կհանեն:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին պատրաստ եղեք ընտանեկան վեճերի, որոնց հիմնական պատճառը ֆինանսական խնդիրն է: Ընդ որում, խնդիրներ կառաջանան ոչ նրանց մոտ, ովքեր կարիքավոր են: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ անընդհատ կկտրեն անձնական գործերից: Չի բացառվում այնպիսի ոչ այնքան հաճելի իրադարձություն, ինչպիսին ձեր հեռավոր ազգականի գալուստն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ