Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ"

Արխիվ 12-16

"ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ"

Այն, որ վերջին  տարիներին հայ դրամատուրգիան կաղում է, գաղտնիք չէ: Դա է վկայում նաեւ վերջին տարիներին "Արտավազդ" թատերական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ "Լավագույն դրամատուրգիա" անվանակարգում ծրարների դատարկ լինելը: ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս կրկին անդրադառնալով ժամանակակից դրամատուրգիայi ասաց. "Դրամատուրգիական դպրոցը Հայաստանում դեռեւս կայացած չէ: Այն թատրոնից զատ, չի կարող գոյություն ունենալ: Նա պետք է ծնվի թատրոնում… Այժմ ունենք մի քանի տաղանդավոր դրամատուրգ, որոնց հետ ես մեծ հաճույքով աշխատում եմ: Օրինակ` Կարինե Խոդիկյանն այն եզակի մարդկանցից է, ով գիտի թատրոնը, հասկանում է թատրոնի էությունը… Ինձ հաճախ են բերում նոր պիեսներ, որտեղ, ցավոք սրտի, զուտ երկխոսություններ են, փիլիսոփայական մտքեր, չկա դինամիկա… Այդ մարդիկ չգիտեն, թե թատրոնն ինչ է: Մի պատմություն են լսել, իրենց հետաքրքրել է այն եւ նստել ու պիես են գրել: Ընդ որում, որպես գրական գործ, գուցե հետաքրքիր է, եթե այն տպագրվի որեւէ ամսագրում: Ես ցանկանում եմ տալ նաեւ Գուրգեն Խանջյանի անունը, որը մեր տաղանդավոր դրամատուրգներից է, ով ժամանակակից թատրոնում ունի իր ուրույն տեղը, ինչպես նաեւ մեր կենդանի դասական Պերճ Զեյթունցյանը: Այսօր նա մի փոքր վատառողջ է, ուզում եմ առողջություն մաղթել նրան: Հուսամ` նա դեռ երկար կաշխատի…",- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ