Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԱՅԸ ԹՈՂՆԻ ԻՐ ԵՐԿԻՐԸ ԵՎ ԳՆԱ` ՍԻԲԻՐՆԵՐԸ ՇԵՆԱՑՆԻ"

Արխիվ 12-16

"ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԱՅԸ ԹՈՂՆԻ ԻՐ ԵՐԿԻՐԸ
ԵՎ ԳՆԱ` ՍԻԲԻՐՆԵՐԸ ՇԵՆԱՑՆԻ"


Փետրվարի 10-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ցուցադրվեց դրամատուրգ-բեմադրիչ  ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ "Վանա կատու" ներկայացումը: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանում` Վանում ահասարսուռ  դեպքերի միակ վկան մնացել է Վանա կատուն, ով ամեն օր հսկում է հայաթափված տները` հույս ունենալով, որ մի օր վանեցին կվերադառնա իր բնօրրանը: Իսկ ահա Արեւելյան Հայաստանում ցավ է ապրում Մայր Հայաստանը` տեսնելով, թե ինչպես են իրեն լքում որդիները: Մայր Հայաստանի, Վանա կատվի եւ Արցախի հանդիպումից հետո է միայն ծնվում մեծ հույսը, որ կգա մի օր, երբ վանեցին կապրի Վանում, Մայր Հայաստանի որդիները կվերադառնան հայրենիք, իսկ Արցախը կապրի ազատ եւ անկախ: Վանա կատուն կրկին լցվում է հույսով, քանի որ Հայաստանի պանծալի էջերի եւ Արցախի հերոսամարտի լուռ վկաներից մեկն է եղել:
Ըստ բեմադրիչի` ներկայացման թեման հանդիսատեսից յուրաքանչյուրին կարող է որեւէ բան սովորեցնել. "Ներկայացման մեջ ոչ մի նոր բան չեմ ասում: Այն մեր ցավն է, որի մասին խոսում ենք միայն շշուկով, ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ իրականում մեր հողերին տեր կդառնանք, եթե համախմբվենք, իրար սիրենք, չլքենք երկիրը: Ինչո՞ւ պետք է հայը թողնի իր երկիրը եւ գնա` սիբիրները շենացնի, չէ՞ որ հայրենիքի զավակները նրան պետք են դժվար պահին",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Լիանա Անթառանյանը:
Լ. Անթառանյանը ձեւավորել է գեղեցիկ ավանդույթ, ըստ որի` յուրաքանչյուր ներկայացման ժամանակ իր հրավերով հանդիսատեսի շարքերում պետք է լինեն հայոց բանակի սպաներ եւ զինվորներ. "Այսօր ինձ դահլիճում ապահով զգացի` իմ թիկունքում էին հայ զինվորները, հրավիրել էի ՊՆ զորամասերից մեկի զինվորներին: Ինձ համար բոլորովին անակնկալ էր, երբ ներկայացումից մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին այդ զորամասից եւ ասացին, որ շատ են ցանկանում, որպեսզի զինվորները եւս դիտեն "Վանա կատուն": Հայ զինվորի կողքին չլինել չեմ կարող",- ընդգծեց բեմադրիչը:
Նշենք, որ նույն զորամասի հրամանատարական անձնակազմի կողմից Լիանա Անթառանյանը պարգեւատրվեց պատվոգրով` բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ