Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"


Դեռեւս շարունակում է անհայտ մնալ "Եվրատեսիլ-2015"-ին Հայաստանը ներկայացնող արտիստի անունը: Գրեթե մեկ ամիս առաջ "Իրավունքի" հետ զրույցում "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռեւս փնտրտուքների մեջ է, ու մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին: Իսկ այդ ընթացքում ընթանում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն: Պարզվում է, որ այս տարի "Եվրատեսիլ-2015"-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին` "Կառուցելով կամուրջներ", ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ.

"ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԵԿ ԹԵՐԹԻԿԸ"

-Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  Իսկ երգը վերնագրված է "Don't deny"` "Մի՛ ժխտիր": Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:
- Իսկ խմբի մյուս 5 անդամների ինքնությունը ե՞րբ հայտնի կլինի հայ հանրությանը:
- Դրանք մեր անակնկալներն են, որոնց մասին պարբերաբար կներկայացնենք: Այսինքն` փետրվարի 16-ին կբացվի անմոռուկի մեկ թերթիկը` հայտնի կդառնա մասնակիցներից մեկի անունը, հենց այդ օրն էլ կտեղեկացնենք, թե երբ ենք հայտնելու հաջորդ մասնակցի անունը:

"ՆՈՒՅՆՆ ԵՆ ՆՐԱՆՑ ՏԱՏԵՐԻ ՈՒ ՊԱՊԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ"


-Գոհար, մտահղացումն ո՞ւմն էր, որպեսզի "Եվրատեսիլում" այդ կերպ հիշատակվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը:
- Մեզ մոտ թիմային աշխատանք է, եւ մենք շատ լավ ստեղծագործական թիմ ունենք, իսկ անմոռուկի գաղափարը` իր ամբողջ տարրերով, հենց ստեղծագործական թիմինն է: Մենք ոգեշնչվել ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկի գաղափարով:
- Եվ ինչպե՞ս հաջողվեց 5 մայրցամաքից գտնել այն լավագույններին, ովքեր ունեն նաեւ հայկական որեւէ արմատ:
- Շատ հեշտ: Իրականում, իմ ցուցակը շատ մեծ էր, մենք նույնիսկ ցավով,  բայց ստիպված էինք շատերից հրաժարվել, որովհետեւ շատ մեծ ցուցակ էր: Իսկ մի կողմից դա լավ է, մյուս կողմից` ցավալի է, որ այդպիսի մեծ է ցուցակը: Ինչեւէ, ուրախ էինք, որ ընտրության հնարավորություն ունեինք: Մասնակիցներին կոնկրետ ընտրել ենք` ըստ նրանց վոկալային եւ արտաքին տվյալների եւ, իհարկե, ամենակարեւորը` ըստ նրանց ճակատագրի, ըստ նրանց պատմության: Նրանցից յուրաքանչյուրն ունի պատմություն, ճակատագիր, ինչն էլ միավորում է նրանց: Մի խոսքով, նույնն են նրանց տատերի ու պապերի ճակատագրերը:

"... ՄՅՈՒՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅՏՆԻ` "ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ" ՀԵՏՈ"


-Այդ 5 մասնակիցներն էլ հայտնի՞ են հանրությանը:
- Մենք չենք առաջնորդվել հայտնիության սկզբունքով, դա մեզ համար էական չէ: Մնացածը թողնում ենք հանդիսատեսի դատին: Հնարավոր է, որ մեկը մի քիչ հայտնի լինի, մյուսը` կդառնա հայտնի "Եվրատեսիլից" հետո: Այսինքն` այս ընդհանուր խմբի մեջ էլ անակնկալներ կան:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ի դեպ.


"Եվրատեսիլ-2015" երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` "Կառուցելով կամուրջներ" նշանաբանի ներքո: Երգի միջազգային մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մրցույթին մասնակցելուց:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ