Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅԳԵՇԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՇԱՏԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՅԳԵՇԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՇԱՏԵՐԻՆ

 

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում կատարված ավազակային հարձակման մասին խոսակցությունները չեն դադարում:

Հիշեցնենք` հունվարի 24-ի կեսգիշերին որ դիմակավորված, զինված անձինք այսօր կեսգիշերին ներխուժել են գյուղի տներից մեկը, որտեղ տանտիրուհին մենակ է եղել: 23- տարեկան կնոջը կապկպել են ծեծի ենթարկել, այնուհետեւ դանակի սպառնալիքով պահանջել գումար: Կինը ստիպված նրանց ցույց է տվել գումարի եւ ոսկյա զարդերի տեղը, որոնք վերցնելով` դիմել են փախուստի:

Հետագայում, սակայն, ինչպես մեզ հայտնեց Այգեշատի գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը, այդ ավազակային հարձակումը կազմակերպված  է եղել հենց տանտիրուհու կողմից:  Վերջինս եւս խոստովանել է, որ ինքն է կազմակերպել այդ հարձակումը: Չնայած տանտիրուհու խոստովանությանը` իրավապահները  բերման էին ենթարկել գյուղապետի եղբորորդուն` Աբել Հովսեփյանին, երեք օր պահել իրենց մոտ ու բաց թողել:

Մեր տեղեկություններով, ավազակային այս հարձակումը զարմացրել  է այգեշատցիներին, քանի որ նրանք որքանով ճանաչել են 23-ամյա տանտիրուհուն, որեւէ մեկի հետ նա կոնֆիլկտ չի ունեցել: Տանտիրուհու  ծնողներն էլ համեստ, խելոք մարդիկ են: Այգեշատցիները զարմանում են`ինչը կարող էր դրդել կնոջը նման ավազակային հարձակում կազմակերպել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ