Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉՆ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉՆ ԷՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ


Անցած տարեվերջին մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցած մասսայական թունավորման հետ կապված: Հիշեցնենքª ավելի քան 70 երեխա դիզենտերիա ախտորոշմամբ հայտնվեց հիվանդանոցում, թեեւ միայն տեւական ժամանակ անց հնչեց պաշտոնական տեսակետ, թե դրա պատճառը մանկապարտեզում սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելն էր: Թե ի վերջո, ի՞նչ փուլում է այս գործով նախաքննությունըª փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց. "Քրեական գործով նշանակված փորձաքննությունների արդյունքների մի մասը դեռեւս պատրաստ չէ, քննությունը շարունակվում է: Գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը` քրեական օրենսգրքի` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով":
Բայց նաեւ նկատենք, որ "սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում" ասվածը շատ ընդհանրական է, այսինքնª դեռ հասկանալ է պետք, թե այդ ի՞նչ խախտում էր, որ նման մեծ թվով երեխաների հասցրեց հիվանդանոցների դռները:
Իսկ ահա Եղվարդի քաղաքապետ Սարգսյանից տեղեկացանք, որ մանկապարտեզը անցել է իր "բնականոն աշխատանքներին, երեխաները նորմալ այցելում են մանկապարտեզ: Տնօրենը այս պահին բյուլետենի մեջ է, նրան փոխարինում է տնօրենի տեղակալը": Սակայն մեր այս զրուցակիցն էլ թունավորման կոնկրետ պատճառի հարցով գերադասեց` չխոսել. "Նախաքննությունն է ընթանում, կարծում եմ իրավապահները կտան դրա պատասխանը":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ