ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՑ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁԱԾ ԲԺԻՇԿԸ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ Է
Արխիվ 12-16Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Քաջարանի հիվանդանոցի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը ¥որի հետ կապված լուրջ կասկածներ կան Հեպատիտ C-ի վարակի հայտնի գործով¤ աշխատանքի է անցել Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկում: Ըստ նույն լուրերի` նա եկել է Հայաստան` հարցաքննությանը մասնակցելու, որից հետո կրկին հեռացել է: Թե որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս նման խոսակցություն լսել է, բայց, թե որքանով է հստակ, դժվարանում է պատասխանել. "Ես էլ եմ նույն բանը լսել, դե, ըտենց ասում են, բայց ես հստակ ասել չեմ կարողանում, քանի որ հունվարի 18-ից հետո ես նրա հետ կապվել չեմ կարողանում` անընդհատ անհասանելի է: Ասում են Մոսկվայում է, բայց թե գործի է, թե` ոչ, չգիտեմ":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
