Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԵԹԵ ՀԱՅ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ՏՂԱՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԻ, ԿԻՆՆ ԷԼ` ԿԻՆ"

Արխիվ 12-16

"ԵԹԵ ՀԱՅ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ՏՂԱՄԱՐԴԸ
ՊԻՏԻ ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԻ, ԿԻՆՆ ԷԼ` ԿԻՆ"


Վերջերս ԵԽԽՎ-յան 22 եվրապատգամավոր ընդդեմ "Իրավունք" թերթի մի բանաձեւ (N 584) էին ստորագրել եւ հորդորել ՀՀ իշխանություններին` հետապնդումներ սկսել թերթի դեմ, իսկ պատճառաբանությունը հետեւյալն էր` թերթը բացասական կարծիք ունի համասեռամոլների լոբբիստների վերաբերյալ: Եվրակառույցների կողմից հայաստանյան մամուլի եւ ազատ խոսքի վրա գործադրվող նման ճնշումների մասին էլ "Իրավունքը" զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ.
-Մեր պետությունը եվրակառույցների հետ պայմանագրեր ունի: Եթե դուք չեք ուզում, որ այդ ձեւով միջամտեն մեր պետության եւ նաեւ ձեր թերթի գործերին, ապա Հայաստանն այդ պայմանագրերը չպիտի կնքեր: Բայց այստեղ նաեւ հակասություն կա պայմանագրերի եւ մեր իրականության միջեւ: Այդ պայմանագրերում ձեր նշած երեւույթը թույլատրելի է, բայց դուք այստեղ ուզում եք թույլ չտալ, դրա համար ճիշտ կլինի, որ մեր պահպանողական արժեհամակարգը պրոպագանդվի` մեր ազգային ավանդույթների վերհանման միջոցով: Այդ դեպքում, ոչ թե մենք պայքարի կարիք կունենանք, այլ մարդիկ կհասկանան, որ եթե հայ են, ուրեմն` տղամարդը պիտի տղամարդ լինի, կինն էլ` կին: Սակայն, քանի որ այդ պրոպագանդան չկա, դուք հարկադրված եք լինում թերթով նաեւ նրանց դեմ պայքարել, ու այս հարցում իմ համակրանքը ձեր կողմն է: Կրկնում եմ` մենք մեր իրական արժեհամակարգը շատ պիտի պրոպագանդենք: Չէ՞ որ այդ դեպքում համասեռամոլը տեղ չի ունենա, ոչ թե նրա նկարը դնենք, որ Եվրոպան թերթի ու աչքներս մտցնի` ասելով` բա դուք ստորագրել եք` այդ ինչպե՞ս է լինում: Չէ՞ որ դրա համար գումար են տալիս, գրանտներ են գալիս: Ինչեւէ, մենք մեր ազգային նկարագիրն ունենք, եւ ընդ որում, եվրոպաստեղծ ժողովուրդ ենք ավելի շուտ, քան Եվրոպան ինքն է ծնվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ