Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ոմանք վաղուց պնդում են, որ սոցիալական ցանցերում վիրտուալ կյանքը ոչնչով չի տարբերվում հանդերձյալ կյանքից: Դա առայժմ ոչ ոք չի կարող 100 տոկոսով հերքել կամ հաստատել, սակայն զարմանալիորեն "ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ" տեղի է ունեցել իրադարձություն, որը միանգամայն դա հաստատում է: Սույն սոցցանցը առայժմ ամերիկյան օգտվողների համար նախատեսել է կարգավորումներ, որոնք թույլ են տալիս օգտատիրոջը իր էջը մահից հետո կտակել ընկերներից որեւէ մեկին: Պատկերացնո՞ւմ եք, մարդը մահանում է, նրա մարմինը հաջողությամբ մոխիր է դառնում կամ ճիճուների կեր, սակայն շարունակում է "Ֆեյսբուքում" գրառումներ թողնել, կիսվել իրադարձություններով, մեկնաբանել, "սմայլիկներով" տարբեր հույզեր արտահայտել: Էլ ինչո՞վ հանդերձյալ աշխարհ չէ:
Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զարմանալիորեն ամբողջ քաղաքական կյանքը վերածել է վիրտուալի: Նրա տեսած քաղաքականությունը իրականությունից տարբերվում է նույնիսկ ավելին, քան` "Ֆեյսբուքը": Ահա ինչ է նա հայտարարել. "Քաղաքական ուժերը միակամ են, հասարակութունը` զզված, իշխանափոխությունը` անհրաժեշտություն: Ի՞նչ է մնացել իրենց զինանոցում, որ այդ ամենի դեմն առնեն: Կարծում եմ, ոչինչ": Դե ինչ, սույն պատգամավորը, ում ժամանակին վիճակվել էր զուտ անուն-ազգանունի շնորհիվ ամբիոնից ընթերցել մեր երկրի անկախության հռչակագիրը, այժմ զարմանալիորեն ապրում է քաղաքական պատրանքների աշխարհում: Առավել եւս, որ ՀՀԿ խորհրդի երեկվա նիստից հետո արդեն ոչ ոք չի կարող հույս ունենալ, որ ԲՀԿ-ի ձեռքով ինչ-որ բան կանի... Բայց նույն ՀԱԿ-ում կա եւ մեկ ուրիշը, ում վիճակը էլ ավելի աննախանձելի է` Լեւոն Զուրաբյանը: Իզուր չէ, որ երեկ երեկոյան "Ֆեյսբուքում" միանգամից հայտնվեցին #Save_Լյովիկ գրառումները:
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը իր ասուլիսին որոշ բացահայտումներ արեց, մի մասը թերեւս ակամա: Ու դրանք վերաբերում են ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ու ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԻՆ: Այսպես, զարմանքով տեղեկացանք, որ Խզմալյանը թեեւ մշտապես երեւում էր "Նախախորհրդարանի", իսկ այնուհետ` "Հիմնադիր խորհրդարանի" կողքին, այդ շարժումից հեռացել է ոչ թե անցյալ տարվա վերջում, երբ, ըստ իրեն, պարզապես չի ուզեցել ընտրվել "Հիմնադիր խորհրդարան", այլ անցյալ տարվա սկզբին: Հիմա հարց է ծագում` իսկ ինչո՞ւ էր Խզմալյանն այդքան երկար դա թաքցնում, արդյո՞ք դա ինքն իրեն միամիտի տեղ դնելով` "շուստրիություն" անելու տարբերակ չէր: Հիշո՞ւմ եք, 2012-ի ԱԺ ընտրությունները, երբ Խզմալյանը իբր "չգիտեր", որ իր կինը հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչ վերաբերում է Եղնուկյանին, ապա պարզվում է Սէֆիլյանը զարմանալիորեն չգիտեր, որ սույն made in USA կերպարանքը բավականին երկար Վարդան Օսկանյանի "Զիբիլիթաս"-ում, կներեք, "Սիվիլիթասում" էր. "Նախ` նոր եմ դա լսում, բայց այնտեղ մի քանի տասնյակ մարդ կա": Դե ինչ ասես, սրանք նույնիսկ չեն էլ բարեհաճում տեղեկացնել Սէֆիլյանին` սեփական կենսագրության մասին:
Հա, մեկ էլ զարմանալի է, որ նույն "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ" դրամահավաք է սկսել. "Հիմնադիր խորհրդարանի" քարտուղարությունը կոչ է անում ֆինանսական աջակցություն ցուցաբերել` հունվարի 31-ի ահաբեկչության հետեւանքով շարժման մասնակիցների կրած նյութական վնասները փոխհատուցելու, ինչպես նաեւ նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով": Եղած-չեղածը մինչեւ հիմա 2500 դոլար է հավաքվել, սակայն էականը դա չէ: Զարմանալի է, սնուցման դրսի աղբյուրներ ունենալով եւ բավականին ճոխ ավտոմեքենաների շարասյունով մեկնելով Արցախ` ավտոերթի, մի՞թե վերանորոգման փող չունեն: Թե դա ընդամենը յուրատեսակ "փիառ"-ի ձեւ է: Ինչեւէ, հուսանք, որ այդ շարժման մասնակիցները բավականաչափ խոհեմություն կունենան, որպեսզի գործի "ինչ լինում է` ժեշտին լինի" ժողովրդական բանաձեւը:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ