Ըստ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթը անակնկալի է բերել ՀՀ երկրորդ նախագահին: Մեր աղբյուրի վկայությամբ` Քոչարյանը պատրաստվում էր այն տարբերակին, որ ՀՀԿ խորհրդի նիստին որոշում է կայացվելու սահմանադրական բարեփոխումներին ընթացք տալու մասին, եւ ինքը` Քոչարյանը, հենվելով "ԲՀԿ+" ֆորմատի վրա, կվերադառնա հրապարակային քաղաքական դաշտ:
Սակայն, ըստ էության, այժմ այդ վերադարձը մնացել է չափազանց թույլ հենարանով, գումարած դրան Մոսկվայում էլ ՌԴ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու փորձերը ձախողվեցին: Մեր աղբյուրի վկայությամբ` այս պահին Քոչարյանի ճամբարում "մանթրաժային" վիճակ է: