Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԳԻՆԻ ԼԻՑ» ՖԼԵՇ-ՄՈԲ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԳԻՆԻ ԼԻՑ» ՖԼԵՇ-ՄՈԲ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Այս տարի մարտի 15-ին ժամը 15:15-ին Պատանի պատմագետների ակումբը հրավիրում է բոլորին հյուսիսային պողոտա`միասին անցկացնելու արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ-մոբ միջոցառումը` նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին: Մասնակցության համար ցանկալի է, որ մասնակիցները սովորեն «Գինի լից» եւ «Նժդեհի երգը», քանի որ միջոցումը կմեկնարկի հայ նշանավոր քաղաքական և զինվորական գործիչ Գարեգին Նժդեհի երգով, որին էլ կհաջորդի  «Գինի լիցը»:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին եւ ձերբակալվում: Սակայն նույն թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչելով ազատ է արձակում: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոնին: Դատավարության ժամանակց նա բարձրաձայն ասաց.«Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսյուսը:

Սողոմոնին բանտում առաջինը այցելում է մի վանական, ով տեսնելով հայորդուն ուղղակի գոչում է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ