Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Բուն Բարեկենդանն այս տարի տոնելու  է փետրվարի 15-ին:  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ թեմի երիտասարդներն արդեն երկրորդ տարին է ինչ ծրագրեր են իրականացնում` տոնի երբեմնի ժողովրդականությունը վերականգնելու ուղղությամբ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Երևանի բոլոր վարչական շրջաններում  Բուն Բարեկենդանը կնշեն  իրենց համայնքների հոգեւորականների խորհրդով ու աջակցությամբ: Բոլոր միջոցառումների մասնակիցները միանալու են Բուն Բարեկենդանի օրը՝ փետրվարի 15-ին, կազմակերպվող տոնական շքերթին ու Կասկադ համալիրում տեղի ունենալիք տոնախմբությանը:

Նույն օրը ժամը 13.30-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի դիմակներով տոնական շքերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ համալիր: Այստեղ օրը հագեցած կլինի ագզային երգ ու պարով:  Կազմակերպվելու է ուտեստների հյուրասիրություն, ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ, իսկ վերջում կլինեն նաեւ մրցանակներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ